Վաղուց ի վեր մարդկության մեջ տարածված է մի բանավեճ՝ գիտությու՞ն, թե՞ կրոն: Շատ մտածողներ են փորձել այս հարցին լուծում տալ, ինչպիսիք են՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ և կրոնական աշխարհի բազմաթիվ մտավորականներ: Այս հարցը վիճաբանություն է առաջացրել գիտնականների ու հոգևորականների միջև և դարձել համաշխարհային խնդիր:
Շատերը փորձել են զուգահեռներ փնտրել դրանց միջև, ոմանք բացառել են Աստծո գոյությունը, ոմանք էլ՝ հակառակն ապացուցել: Ըստ գիտնականների՝ այն ինչ նրանք ասում են և ապացուցում, բոլորը տեսանելի է և ցանկացածը կարող է համոզվել դրանում, իսկ այն, ինչը կապված է հոգևորի հետ, աներևույթ է և անհասկանալի:
Հոգևորականները և կրոնի մարդիկ համոզված են, որ գիտնականները ուսումնասիրում են այն, ինչ Աստված է ստեղծել, ինչպիսիք են՝ աստղերը, լուսինը, արևը և կենդանի օրգանիզմները: Եվ հենց Աստված է, որ ամենը գաղտնիքներով է ստեղծել, որպեսզի մարդը իր ապրած կյանքի ընթացքում կատարի բացահայտումներ, ստեղծի նորը, բացառի, հերքի, բայց չուրանա Աստծուն:
Որոշ գիտնականներ, որոնցից էր հայտնի ֆիզիկոս Էյնշտեյնը՝ բացառապես մեր-ում էր Աստծո գոյությունը: Նա համարձակարոն բարձրաձայնում էր, որ չի հավատում կրոնին և Աստծուն ու ըստ նրա, դա մարդկային թուլության դրսևորում է: Դրա մասին նա խոսել է 1945թ. մահվանից մեկուկես տարի առաջ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գութքինդին ուղղված նամակում., , Աստված բառն ինձ համար մարդկային թուլությունների լոկ արտահայտումն ու արդյունքն է, իսկ Աստվածաշունչը՝ պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք համենայն դեպս բավականին երեխայական են: Նույնիսկ ամենաբարդ մեկնաբանությունը չի կարող դա փոխել, , :
Գերմանացի մեկ այլ գիտնական և տեսաբան Մաքս Պլանկը կարծում էր հետևյալը., , Դուք չեք կարող հակադրել կրոնը և գիտությունը, քանի որ դրանք լրացնում են միմյանց, , :
Այս փաստերը խոսում են այն մասին, որ կարծիքներն ու տեսակետները տարբեր են եղել տարբել մարդկանց մոտ՝ անկախ նրանց կատարած աշխատանքից և զբաղմունքից: Այսօր էլ նմանատիպ կարծիքներն ու համոզմունքները շատ են և նոր հայտնաբերված տեղեկությունները չեն դադարում զարմացնել մարդկանց:
Շարունակությունը՝ http://andradardz.am/home/details?cp=6878