Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

10:27, cuma, 06 mart, 2020
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պր. Փաշինյան

Այս կարևոր փուլում, երբ իրապես պետք է համախմբել հասարակությանը (հատկապես մարզերում, քանի որ մարզերի բնակիչները ավելի թերինֆորմացված են և պասիվ), պետք է հասարակության գիտակցությանը հասցնել սահմանադրական բարեփոխումների իմաստն ու նպատակը` ԱՅՈ-ի շտաբը որդեգրել է հակասական գործելաոճ: Առաջնային խնդիրը կադրերն են, որոնց գերակշիռ մեծամասնությունը կամ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ տարիների հավատարիմ կադրերն են (ոչ թե մեկ անգամ սխալված ու սխալն ուղղած, այլ տարիներ շարունակ հավատարիմ ծառայած) կամ էլ չեզոք մարդիկ են, որոնց մեջ բացակայում է մեծ հասարակության հետ աշխատելու ունակությունը, հռետորական խոսքը, ակտիվությունը, եռանդը: Հպարտ քաղաքացու անձնագիր բաժանելու համար կարելի էր այլ ճանապարհ ընտրել: Հաշվի առնելով Ձեր անցած ուղղին, էներգիան, մարտավարությունը և համոզված լինելով, որ դուք նման գործելակերպը կկանխեիք նախապես, համոզվում եմ, որ Ձեզ չեն հայտնում օբյեկտիվ տեղեկատվություն այդ գործընթացի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Շտաբի պատասխանատուները չեն ընտրում աշխատող կադրեր, այլ հետևում են ծանոթ, ընկեր, բարեկամներին քաղաքական դաշտ ներքաշելու և նրանց համար կարիերայի հեռանկարներ ստեղծելու գարշելի գործելաոճին: Դուք ունեք կադրերի խնդիր և դա շարունակում է տարածվել բոլոր ուղղություններով՝ հիասթափություն առաջացնելով հասարակության գիտակից խմբի մոտ, որոնք իրապես գաղափարակից են Ձեզ: Դուք դարձյալ գրանցելու եք այն արդյունքը, որի համար սեփական անձով եք պայքարելու՝ վերջին օրերին, իսկ արդյուքի Ձեզ գոհացնող մակարդակի արձանագրումը այլևս կասկածելի է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4724 | 0 | 0
Facebook