Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Չպատժված ոճրագործություն կամ չճանաչված ցեղասպանություն

Son Yan
Yazar:
Son Yan
11:42, perşembe, 27 şubat, 2020
Չպատժված ոճրագործություն կամ չճանաչված ցեղասպանություն
     32 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ և, չեմ երկնչի ասել, Կենտկոմի թողտվությամբ, իրագործվեց տեղի հայ բնակչության սպանդ և տեղահանություն։ Դեռևս փակ ու չբացահայտված էջեր շատ կան սումգայիթյան գործի մեջ և անգամ 21-րդ դարում չի ստացել իր ճիշտ ու արժանի գնահատականը։ Պարզվում է քաղաքակիրթ աշխարհում ապրող մարդու համար էլ կարող են գործել նախնադարյան օրենքները և հենց այդ միջոցներով էին հաշվեհարդար տեսնում քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող և միանգամայն անմեղ մարդկանց հետ։ Հենց այդ օրերին փլուզվեց Սովետական Միության եղբայրական ու բարեկամ ժողովուրդների մասին միֆը և ևս մեկ անգամ հաստատվեց այն միտքը, որ քաղաքականությունը շատ փոփոխական ասպարեզ է և քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ։
    
     ՈՒ թեկուզ սումգայիթյան ոճրագործությունը դատապարտել են ԵՎրոխորհրդարանը, ԱՄՆ Սենատը, Արգենտինայի խորհրդարանը, սակայն, ըստ էության, այն դեռ սպասում է իր իսկական գնահատականին։ Ամեն ինչ եղել է ծրագրված և նախապես նախապատրաստված։ Այս գործով համարյա չկան դատվածներ, զոհերի ստույգ թիվն անգամ հրապարակված չէ, կա պաշտոնական «26-27 զոհ՝ հայ քաղաքացիներ» և վերջ սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն զոհերը հազարից ավել են և մինչ օրս Սումգայթ քաղաքի փլատակների տակ կան մարդկային ոսկորներ որոնք պատկանում են հայերին: Բայց դեռևս ողջ են այդ ոճրագործության ականատեսները, ովքեր սպասում են արդար դատաստանի։ եթե ոչ մարդկանց, ապա Աստծո կողմից։ Ես չգիտեմ, թե ե՞րբ կստանա այս ողբերգությունը իր ճիշտ անվանումն ու գնահատականը, բայց ուզում եմ, որ այլևս երբեք, հողագնդի ոչ մի անկյունում չկրկնվի այն, ինչ կատարվեց 32 տարի առաջ։ Քաղաքականությունը ինձ հիշեցնում է կրկեսի արենա, իսկ քաղաքական գործիչները հարկադիր ժպիտով ծաղրածուներ, այն տարբերությամբ. որ նրանք ոչ թե ուրախացնում են մարդկանց, այլ խեղում են մարդկային ճակատագրեր: Ես վախենում եմ մտածել, թե ի՞նչ կլինի մեզ հետ, եթե մի օր մի խեղկատակ արթնանա և ուզենա կամ փորձի ոչնչացնել այս հողագունդը: ՈՒշքի եկե՛ք, մարդիք...
    
    
     Սոնա Գիշյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3725 | 0 | 0
Facebook