Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ու... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ... ՄԱՍ 4

20:27, pazar, 23 şubat, 2020
Ու... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ... ՄԱՍ 4

Ամեն ինչի գնով տղաները փորձում էին հետ բերել երեկվա կորցրածը: Նրանք հասել էին Դլիղաշտա գյուղ, որտեղ մարտերն ավելի էին թեժացել:
    
     ... Գլխավերևում տենդագին շարժումներով պարում էր աղոտ լույսը, ծունկի եկավ պատից կախված փրկիչի լուսանկարի առջև: Մարիամի պես տառապում էր հոգին, ինչու, այդ ինչ զգացողություն էր, որ երբեք մորը չէր կարող խաբել... ձեռքերը կարկառեց նկարը. " "Տեր, պահպանիր որդուս, մի թող, որ թշնամին խոցի...", ինչպիսի հավատ, որ այնպես ցավեցնելով էր արձագանքում:
     Սակայն խորհրդավոր զգացողությունն արդեն հուշում էր, որ ճակատագիրն հենց այնպես չի կանգնել իր դեմ, մարդու մեջ այն ծիլ է տալիս, բայց` ինչպես: Նայեց օրացույցին. 17-ը սեպտեմբերի, 1992 թ.:
    
     (... Այդ օրվա այգաբացը չարագույժ խորհուրդ էր իր մեջ ամփոփել: Սարերից փչող քամին աղետալի մի ենթատեքստ էր սուլում: Միրոյի և ջոկատի մյուս տղաների գործողություններն այդ օրն ավելի, քան կազմակերպված ու լարված էին: Ամեն ինչի գնով տղաները փորձում էին հետ բերել երեկվա կորցրածը: Նրանք հասել էին Դլիղաշտա գյուղ, որտեղ մարտերն ավելի էին թեժացել: Արդեն տեղանքը մի քանի անգամ նվաճել ու ետ էին տվել: Կանգնել էին իրենց ծվատող անհավասար գրոհի առաջ ... սակայն տղաների մոտ հաղթանակի միտքը նպատակ էր դարձել, դարձել կամք...
     Ու թիզ առ թիզ առաջ էին շարժվում, կրկին ու կրկին կորցնելով ու ետ բերելով: Միրոյին մի ներքին ուժ հրում էր, մղում առաջ: Թվում էր հաղթական ուռան հեռու չէր: Նա նույնիսկ մտածում էր ավարով վերադառնալ: Զգում էր, որ այս անհավասար մարտում այդ անելն այնքան էլ հեշտ չէր լինի, բայց խորանում էին, խորանում էին լրացուցիչ օգնության ակնկալիքով: Ու գործողություններն ավելի հստակորեն էին ստորաբաժանում: Նույնիսկ դարատափային արահետի բծավոր քարերի ստվերների միջից հանկարծակի ճայթած կրակոցները խիզախներին չկարողացան ընկրկել: Չհապաղեցին պատասխանել, բայց վիրավոր ու վախեցած ազերու անհստակ կրակահերթը տապալեց ընկերներից մի քանիսին: Շարքերը նոսրացել էին, ավելի ճիշտ մնացել էին երկուսով, որն ավելի բորբոքեց վրեժի ծարավը: Տղաների հոգին մռնչաց: Առաջացան:
     Թվում էր ամեն ինչ լռեց:
     Դիմացը դատարկ, կիսավեր տնակ էր: Զինամթերքը սպառվում էր: Փորսող սողոսկեցին տնակ ու սպասեցին: Պարտված ազերիներին օգնության հասած խումբը նկատել էր զույգ տղաներին, դանդաղ օղակեցին: Տղաները վերջին փամփուշտներն օգտագործեցին` ևս մի երկու հոգու տապալելով ու... լռեցին: Ազերիներն էլ սպասեցին, լռությունը ինչ որ բան էր հուշում: Զգուշորեն մոտեցան, կրկին լռություն էր: Սա արդեն ինչ որ բան էր նշանակում: Ազերիները ոգևորվեցին. այդքան կորստից հետո "լեզու" գերի վերցնելն արդեն արդարացում էր տված կորուստների դիմաց:
     Միրոն ու Դիման (այդպես էին կոչում ընկերոջը) հայացքներ փոխանակեցին, մնացել էր վերջին նռնակը: Վերջինը, որը միշտ պահեստային էին համարում և, որը պիտի նրանց վերջին աշնան լեգենդը հյուսեր: Ազերիները օղակը սեղմեցին: Միրոն աննկատ ձեռքի մեջ պահած նռնակով ձեռքերը ընկերոջ հետ վեր բարձրացրեց ի նշան հանձնվելու և սպասեց թշնամուն ավելի մոտենա: Ու... ու ուժգին պայթյունը խուճապի մատնեց թշնամուն, մի պահ չհասկացան, մինչ գլխի կընկնեին տեսնելով ընկերների տասնյակի հասնող գետնած դիերը.
     Միրոն արդեն արել էր այն, ինչը կհավերժացներ նրանց անունները` երկիր պագանելով այն սխրանքը, որը գործվել էր հանուն հայրենիքի ազատության, հանուն անկախության, հանուն հաղթանակի...)
    
     Միրո՜...ո՜..., մոր ներքին ձայնը չխաբեց, նրա երազի ու մղձավանջի արթնացումը բախվեց իրականության հետ, հարվածեց սրտին: Որդու մաքուր ներաշխարհի որոնումներում իմաստնացած աներկբայելի ինքնավստահությունը հավատով ու հույսով էր լցրել փխրուն սիրտը, մարմնավորվել անաղմուկ, ու այդպես անաղմուկ էլ կթողներ, քանի որ նա ուներ իր մտածելու բանաձևը: Նա անմահության գրավական չփնտրեց, ճշմարտության կատարելություն չորոնեց, պարզապես այն չմնաց կողպեքի տակ:
     Որդու ռազմական կենսագրությունը հնչեղություն ստացավ ու այսօր խոսում է թղթերի լեզվով, այսօր բոլոր այդ թղթերը` ստացված գումարտակի ընկերներից, բարձրաստիճան սպայակսն կազմից` գեներալներից, գնդապետներից, մայորներից, կապիտաններից, ՀՀ և ԼՂՀ-ի կողմից ՙԱրիության համար՚ մեդալները, շքանշանները, կազմակերպված միջոցառումների, հուշ-ցերեկույթների սցենարները, էկրանավորված ՙԿամավորը՚ ֆիլմը, ուր պատմվում է և Միրոյի հերոսության մասին, խոսում են, աղմկում, սակայն լռում է ՀԵՐՈՍ - ի կոչումը ...
    
     Սուսաննան ծնկի եկած պատարագեց հոգու խորանում, աղոթեց հայրենիքի համար հոսած արյան համար ու ներքին ցավը նվաղեց. Միրոոո՜...


     Հեղ՝. Սվետա Աբրահամյան - 2015թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4355 | 0 | 0
Facebook