Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

13:52, perşembe, 20 şubat, 2020
Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
    
    

  • Ամստերդամի հանրային գրադարանում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը
        
  • Եվրոպայի խոշորագույն գրադարանը համալրվեց հայալեզու գրականությամբ

Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար Դիյվետյե Բլոկը։


    

Իր խոսքում դեսպան (Tigran Balayan) Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախագծի նախաձեռնող և թարգմանիչ (Anna Maria Mattaar) Աննա-Մարիա Մատառին՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։


    

«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի հանրային գրադարանի հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը, » - ասաց դեսպան Բալայանը։

Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանին փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։


    

Միջոցառմանը` Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա-Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։


    

Շնորհանդեսը ուղեկցվում էր հայկական երաշտությամբ, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշվեց հայկական գինիով։


    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2158 | 0 | 0
Facebook