Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անհրապույր ու թաց երեկո էր...

22:01, çarşamba, 05 şubat, 2020
Անհրապույր ու թաց երեկո էր...
     Անհրապույր ու թաց երեկո էր...Տղամարդը մոլորվածի նման, մտածկոտ, անշտապ քայլերով հաղթահարում էր իր բնակարան տանող խավար շքամուտքի վերջին աստիճանները...Դռանը հասնելով, մի պահ, կանգ առավ, կարծես ուզեց հետ դառնալ... Երկմտողի նման մատը տարավ զանգի կոճակին, բայց չսեղմեց այն...Գրպանից բանալիների հետ դուրս սահեցին սիգարետի տուփն ու մի քանի մանրադրամներ, որոնք սրտամաշ ծլնգոցով գլորվեցին աստիճաններն ի վար...Բացելով դուռը նա հայտնվեց միջանցքի կատարյալ մթության մեջ ու առանց լույսը վառելու իրեն վայր գցեց կախիչին կից ծանոթ աթոռակին: Վաղուց իրենց տնից ճաշի հոտ չէր գալիս, որի համար տարիներ առաջ խելքահան էր լինում ...երեխաները թև էին առել, թռել... Ինքը սովորություն էր սարքել աշխատավայրում ճաշելը, հերթական գործավարուհու եփածով կշտանալը, կամ նրա տանը մոմերի լույսի ներքո մի քանի բաժակ ազնվական գինի կոնծելը: Կինն էլ միայն իր համար կերակուր չէր պատրաստում...Երեկոները հանդիպում էին օտարների, ավելի ճիշտ հեռու բարեկամների, կամ վաղուցվանից օտարացած հարազատների նման, քիթները խոթում մեկը համակարգչի, մյուսն իր հեռախոսի մեջ...Սառը անկողնում նրանց զբաղմունքը երեխաների մասին մի քանի հերթապահ նախադասություն փոխանակելն էր... ամեն մեկն իր աշխարհում, ամեն մեկն իր յողով անկրակ տապակվելը ու գիշերը մի կերպ լուսացնելն էր...Կարծես թե երկուսին էլ նման համակեցությունը ձեռք էր տալիս...համենայն դեպս արտաքնապես որևէ տարաձայնություն չկար, իսկ շրջապատի համար կայացած, ապահով ու առաքինի ընտանիքի կերպարը ավելի քան անխաթար էր....
     Սրտնեղեց, հասկանալով, որ սիգարետը թարս ծայրով է բերանը դրել, նորից չրթացրեց կրակայչիչը, բայց էի մտքերով ընկավ ու չվառեց այն....Աղոտ լույսի տակ հասցրեց նկատել, որ բնակարանը կոկիկ ու հավաք է ինչպես միշտ...որ հողաթափերը առավոտվա իր շպրտածը չեն, այլ կողք-կողքի իրեն են սպասում... Կիսախավարում պեծին էր տալիս դատարկ բյուրեղապակյա ծաղկամանը, որ դեռ երեկ զարդարված էր կնոջ բերած ճոխ ծաղկեփնջով ու որից այսօր մի քանի վարդաթերթիկ էր մնացել սեղանին…
     Տղամարդը ուժ չուներ, հավես ու սիրտ չուներ, երկարել ձեռքը դեպի լույսի կոճակը, ուստի նորից չրթացրեց կրակայրիչն ու խորը շնչի հետ դառը ծուխը ներքաշեց հոգնած թոքերը...
     Դեռ նախքան դուռը բացելը, նա չգիտես ինչու վստահ էր, որ կինը տանը չէ…գնացել է…այլևս երբեք չվերադառնալու մտադրությամբ…
    
     Հեղինակ՝ Սամվել Առաքելյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
11088 | 0 | 0
Facebook