Կեցցե՛ հումորը
Մահվան դատապարտվածը սպասում է դատավճռի ի կատար ածմանը: Մոտենում է քահանան և ասում. -Զավա՛կս, ես քեզ Աստծու խոսքն եմ բերել: -Ժամանակ եք կորցնում, հայր սուրբ, - պատասխանում է մահապարտը, - մի քանի րոպե հետո ես անձամբ կխոսեմ նրա հետ: Եթե նրան ասելիք ունեք, պատրաստ եմ փոխանցել: ***** Ծնարանի սպասասրահում իտալացին սպասում է կնոջ ծննդաբերելուն: Բժիշկը դուրս է գալիս ծնարանից և ասում է նրան. -Շնորհավորո՛ւմ եմ, ձեր կինը հինգ երեխա է ծնել: Իտալացին հպարտորեն ասում է: Այդպես էլ պիտի լիներ…իմ հրանոթն այնքան զորեղ է… Բժիշկը կտրում է նրա խոսքը. -Կարծում եմ՝ անհրաժեշտ է մաքրել այդ հրանոթի փողը, որովհետև բոլոր երեխաները սևամորթ են: ***** Մի մարդ փողոցում պինգվին է տեսնում ու տանում է ոստիկանություն. -Ի՞նչ անեմ սրան, - հարցնում է ոստիկանին: -Տարեք կենդանաբանական այգի, - պատասխանում է վերջինս: Մի քանի օր անց ոստիկանն այդ մարդուն հանդիպում է փողոցում՝ պինվինի հետ: -Բայց չէ՞ որ ես ձեզ ասացի՝ պինգվինին կենդանաբանական այգի տարեք: Այո՛, ասացի՛ք, ես էլ տարա: Նա շատ գոհ մնաց և այսօր էլ մենք կինո ենք գնում: ***** Ծովափում հանգստացող կինը զանգահարում է ամուսնուն. -Ալո՛, սիրելի՛ս, մեր կատուն ո՞նց է: -Կատուն սատկեց, - պատասխանում է ամուսինը: -Անխի՛ղճ: Մի՞թե չէիր կարող այդ բոթը աստիճանաբար հաղորդել…ասել, որ կատուն զբոսնում էր պատշգամբում, որ հանկարծակի աղմուկից սարսափահար ցատկեց, ընկավ ու տարսափելին տեղի ունեցավ: Իսկ մայրի՞կս ինչպես է: -Օ՜հ, նա կատվի հետ զբոսնում էր պատշգամբում և… ***** Ուսուցչուհին հարցնում է աշակերտին. -Ի՞նչ տառով է սկսվում «երեկ» -ը: Աշակերտը պատասխանում է. -Սկսվում է «կ» տառով: -Մի՞ թե դու «երեկ» -ը «կ» տառով կսկսես: -Այո՛, որովհետև երեկ կիրակի էր: ***** Ուսուցչուհին աշակերտին հարցնում է. Ի՞նչ գործողություն պետք է անել, որպեսզի 11 կարտոֆիլը բաժանվի 7 հոգու միջև: -Պետք է կարտոֆիլի պյուրե պատրաստել, - պատասխանում է աշակերտը: ***** Տղամարդը հենց կանգ է առնում, նույն պահին շենքի վերին հարկերից մի աղյուս է պոկվում ու, քթին քսվելով, ընկնում է նրա ոտքերի մոտ: Տղամարդը շրջվում է, բայց ոչ մեկին չի տեսնում: Որոշ ժամանակ անց, երբ նա ուզում է փողոցն անցնել, նույն ձայնը նորից նախազգուշացնում է. «Կա՛նգ առ, այլապես մեքենայի տակ կընկնես: Տղամարդը հենց կանգ է առնում, մի մեքենա սուրալով անցնում է նրա ոտքերին քսվելով: Տղամարդը նորից շուռ է գալիս և քանի որ դարձյալ ոչ մեկին չի տեսնում, բարձրաձայն հարցնում է. -Բայց դուք ո՞վ եք: -Ես ձեր պահապան հրեշտակն եմ, - պատասխանում է ձայնը: -Պահապան հրեշտա՞կս…Իսկ դուք որտե՞ղ էիք, երբ ես ամուսնանում էի: |
Abone ol ve malalelerin yayınla: