Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակի օրն է

17:31, pazar, 19 оcak, 2020
Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակի օրն է

«Լինել Արմենի մայր` ինձ համար եւ' կոչում է, եւ' մասնագիտություն, եւ' պատասխանատվություն: Արմենի սխրանքն ինձ համար կյանքը շարունակելու ուղեցույց է» .Մարինե Հովհաննսիյան

Արցախը, որ ոմանց համար զուտ հողակտոր է, հայի համար սուրբ հայրենիք է, իսկ երկիրը հայրենիք դարձնում են հայրենասերները: Նաև այն մայրերը, ովքեր հերոս զավակներ են ծնում, մղում սխրանքների: Արմեն Հովհաննիսյան. անուն, որն ասոցացվում է հերոսացման ու անձնազոհության հետ: 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը` հետմահու պարգևատրվելով «Արիության համար» մեդալով: Արմեն Հովհաննիսյանի մայրը` Մարինե Հովհաննիսյանը, հաճախ է այցելում Արցախ, հանդիպում զինվորների հետ, զրուցում. նրա յուրաքանչյուր միտք կյանքի դաս է, ճշմարիտ ապրելու պատգամ:

«Գիտեք, ցավն ու հպարտությունը շաղախված են իմ հոգում: Այդպես է ընթանում հիմա իմ կյանքը: Քանի որ Արմենի երկրային առաքելությունն ավարտվեց հենց Արցախի հողի վրա, երեւի Արցախ այցելություններն էլ ինձ ուժ են տալիս վերապրելու, վերարժեւորելու իմ կյանքը: Ինչ-որ ձեւով իմաստավորվում է այն: Ամեն անգամ այցելելով Արցախ, հատկապես՝ Մարտակերտ, ես կարծես ինձ եմ փնտրում, եւ ես ինձ համարում եմ այս հողի մի մասնիկը» , -ասում է տիկին Մարինեն և հավելում, որ յուրաքանչյուր զինվորի մեջ փնտրում է իր ուրդուն ու հասկանում, որ իր դիմաց կանգնած զինվորը նաեւ իր որդին է, մեր ազգի որդին է:

«Ու եթե նրանց այսօր վստահված է պետական սահմանի մի փոքրիկ հենակետ, նրանք բոլորն էլ հերոսներ են ինձ համար: Մայր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը միանշանակ մեր տղաների ձեռքերում է», - համոզված է նա:

Տիկին Մարինեն պատմում է, որ հաճախ են իրեն հարցնում` արդյոք սխրագործ է դաստիարակել որդուն: Նրա խոսքով` հենց սկզբից ճիշտ ուղու վրա է եղել Արմենը: Ինչպես յուրաքանչյուր հայ մայր՝ Արմենի մոր մեծագույն ցանկությունն է եղել տեսնել իր տղային որպես լավ մարդ, կայացած մի մարդու, որը պատասխանատու է իր արարքների համար: Եվ երբ Արմենը զորակոչվեց բանակ, նա հենց այդպիսին էր դարձել, իր երազած որդին:

«Ես երբեք առիթ չեմ ունեցել Արմենի համար գլուխս ամոթից կախելու, առավել եւս հիմա: Լինել Արմենի մայր՝ ինձ համար ե՛ւ կոչում է, ե՛ւ մասնագիտություն, ե՛ւ պատասխանատվություն: Արմենի սխրանքն ինձ համար կյանքը շարունակելու ուղեցույց է: Նույնը կուզենայի փոխանցել բոլոր մայրերին», -ասում է Մարինե Հովհաննիսյանը:


    
Զարինե Սառաջյան

    

    
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1420 | 0 | 0
Facebook