«Զվարճապատումի ընթերցումն առողջությանը նույնքան օգտակար է, որքան մարմնամարզությունը»:
Ալֆոնս Կարր (1808 - 1890), ֆրանսիացի գրող, լրագրող, «Լը Ֆիգարո» թերթի խմբագիր
Երբ մարդիկ իրար չեն հասկանում, նաև այսպես է լինում:
Մի տարեց մարդ իրենց գյուղի հոգևորականին հյուր է կանչում ու կնոջն հանձնարարում է երկու ճուտ տապակել ընթրիքի համար:
Կինը տապակում է ճտերը, համտեսում է, որպեսզի պարզի, թե լավ եփվել են ու, չդիմանալով գայթակղությանը, երկու ճուտն էլ ուտում է:
Երեկոյան հոգևորականը գալիս է: Ամուսինը նրան ջերմորեն դիմավորում է, նստեցնում է սեղանի մոտ ու ասում է կնոջը.
-Ա՛յ կնիկ, դու ուտելի՛քը բեր, իսկ ես գնամ մեծ դանակը բերեմ:
Հենց ամուսինը սենյակից դուրս է գալիս, կինը բարձրաձայն փնթփնթում է.
-Էս մարդն էլի՛ իրենն է անելու:
-Իսկ ի՞նչ է անելու, - հարցնում է հոգևորականը:
-Նա, ախըր, սիրում է հոգևորականների ականջները կտրել:
Հոգևորականը տեղից վեր է կենում ու ճողոպրում: Այդ պահին սենյակ է մտնում ամուսինը, և կինը նրան ասում է.
-Տեսա՞ր, թե ոնց հափշտակեց ճտերն ու փախավ:
Դանակը ձեռքին՝ ամուսինը կանգնում է դռան շեմին ու ու գոռում.
Հե՛յ, սուրբ հայր, գուցե քեզ մե՞կն էլ բավական է:
Հոգևորականը, բնականաբար, ավելի է արագացնում քայլերն ու հևալով պատասխանում.
-Ո՛չ, ո՛չ: