Այն ինչ կատարվեց ինձ հետ երեկ երեկոյան՝ կանվանեի "ՕՐՎԱ ԺՊԻՏ"․․․
․․․և այսպես երեկոյան տուն վերադառնալիս նոր գնած հեռախոսս չգիտեմ ինչպես թողել էի տաքսու մեջ․․․հիշեցի բավական ուշ, երբ պիտի զանգեի․․․ տխրեցի, շատ տխրեցի․․․ախր ոչ տաքսու համարը գիտեի, ոչ էլ որ ծառայությանն էր պատկանում․․․և հետո դեռ գումարն էլ վճարված չէր․․․ելք չկար, սկսեցինք հումորի վերածել, երեխաները սկսեցին ծիծաղել վրաս / ախր մի անգամ էլ դրամապանակս էի թողել / ․․․անցավ 2 ժամ, տղաս զանգեց, թե մամ "աչքդ լույս լինի", տաքսու վարորդն է զանգել ու պայմանավորվել են հանդիպել․․․
Ափսոս միայն, վարորդի տվյալները չվերցրինք․․․ միայն գիտեմ, որ անունը Հովհաննես էր․․․
Հետո ասում ենք թե ազնվություն, խիղճ կորել է․․․ոչ, այդ հրաշալի արժեքները դեռ կան ու քանի դեռ կան, հուսանք, որ մեր ազգի անմահությունը կասկածի տեղիք չի տա․․․
Շնորհակալություն Հովհաննես, որ կա քո տեսակը․․․
Շնորհավոր լինի տոնդ ու թող այս տարին միայն բարիք բերի քեզ ու ընտանիքիդ․․․
/Ճիշտ է այս նյութը երկու տարվա վաղեմություն ունի, բայց ամեն Նոր Տարուն սիրով եմ հիշում․․․և հետո տարիներն անցնում են, բայց չեմ փոխվում, էլի նչ որ տեղ հաստատ մի որևէ իր թողնում եմ, բայց հումորով ենք նայում դրան՝ կարևորը գլուխս իր տեղում է․․․ /