Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հակահայ գործունեությունը կրելու է երկարատև բնույթ և Հայաստանի համար կարևոր խնդիր է համապատասխան ռազմավարության մշակումը

Kristina
Yazar:
Kristina
18:34, perşembe, 12 aralık, 2019
Հակահայ գործունեությունը կրելու է երկարատև բնույթ և Հայաստանի համար կարևոր խնդիր է համապատասխան ռազմավարության մշակումը

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Դավթյանը իր էջում գրել է Թուրք-Ադրբեջանական ռազմական դաշինքի և դրան դիմակայելու գործիքների մասին
    
     Ստորև կներկայացնեմ թուրք-ադրբեջանական հակահայ դաշինքի գործունեության եվ դրա դեմ պայքարելու ուղղիների մասին:
     ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված Ադրբեջանի Հանրապետության պետականաշինության գործում Թուրքիայի դերակատարումը միշտ մեծ է եղել։ Տարիների ընթացքում պետականորեն հռչակվեց ադրբեջանա-թուրքական բարեկամության «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։ «Եղբայր պետություններին», ի թիվս այլ ընդհանրությունների, միավորում է, ինչպես իրենք են որակում, «ընդհանուր թշնամու» գոյությունը՝ ի դեմս հայերի, և այդ համագործակցության կարևոր մաս է կազմում հակահայ գործունեությունը տարբեր մակարդակներում։Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ, զինադադարի կնքումից հետո ևս Թուրքիան ամեն կերպ միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։Թուրք-ադրբեջանական արտասահմանյան կառույցները հետևողական գործունեություն են ծավալում միջազգային հանրության շրջանում հայերի բացասական կերպարի ձևավորման ուղղությամբ, ինչն էլ հիմք է հանդիսանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի խափանման և ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային իրավական դաշտում ադրբեջանամետ բանաձևերի ընդունման համար։Պետական մակարդակով իրականացվող հակահայ գործունեության ոլորտում երկուստեք ներդրվել և ներդրվում են զգալի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։ Այնպես որ, հակահայ գործունեությունը կրելու է երկարատև բնույթ, և Հայաստանի համար կարևոր խնդիր է համապատասխան ռազմավարության մշակումը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված որոշ քայլերին, դեռևս շատ անելիքներ ունենք հակահայ դաշինքին հակազդելու համար։Արդյունավետ հակազդեցության համար հատկապես պետք է հիմնվել այն ոլորտների վրա, որտեղ մենք առավելություն կարող ենք ունենալ։ Դիտարկում ենք հնարավոր երեք մակարդակները` իրավական, քարոզչական և քաղաքական՝ կենտրոնանալով վերջինիս վրա։
     Իրավական ոլորտում փաստարկների ճիշտ ներկայացման դեպքում կարող ենք առավելություն ունենալ։ Անհրաժեշտ է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերը տեղափոխել իրավական դաշտ և դրանցում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ:

Քարոզչական առումով կարևոր է գիտաքարոզչական հոդվածների տպագրությունն արտասահմանյան թերթերում, օտարալեզու գրականության ստեղծումը, համացանցի միջոցով դրանց տարածումը. այդ ճանապարհով հայկական տեսակետները կմատուցվեն միջազգային լսարանին։
     Քաղաքական մակարդակում հակառակորդին հակազդելու համար կարևոր է նրա խոցելի կետերի հայտնաբերումը. այս դեպքում այդպիսին կարող են լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների վերհանումը։

Հետխորհրդային ժամանակներից սկսած արևմուտքի համար Թուրքիայի ազդեցության տարածումը դիտվում էր որպես Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում Իրանական ացդեցությունը սահմանափակելու և Ռուսաստանի «վերադարձը» խափանելու ցանկալի միջոց: ԼՂ հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելը քաղաքական մեծ օգուտներ էր խոստանում Թուրքիային, նամանավանդ որ թուրքական արտաքին քաղաքական ծրագիրը հենց սկզբից պարարտ հող գտան Ադրբեջանում, որի քաղաքական վերնախավը պատրաստ Էր Թուրքիայի հետ պետական միություն ստեղծել ՝ հիմնված էթնիկ և լեզվական ընդհանրության վրա: Այս ընթացքում թուրքական կառավարող շրջանները բազմիցս հանդես եկան ագրեսիվ եվ ռազմատենչ հայտարարություններով: Հայկական ուժերի կողմից Շուշիի եվ Քելբաջարի ազատագրումից հետո Թուրքիայի նախագահ Թ.Օզալն էլ ավելի կոշտ դիրքորոշում ընդունեց Հայաստանի հանդեպ: Օզալի ինքնավստահությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել անբարտավանությունը, հասավ այն աստիճանի, որ ակնարկելով 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, բացեիբաց հայտարարեց, թե «հայերը դաս չեն ստացել Անատոլիայում տեղի ունեցածից»
     Թուրքիայի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հրապարակումներում: Հատկանշական է, որ Բաքվին նման կարգի օգնություն Անկարան սկսել է տրամադրել դեռ ԽՍՀՄ կազմալուծումից առաջ: Ադրբեջանական կողմին Անկարայի ռազմական աջակցություն ցուցաբերելու առաջին վկայություններին հանդիպում ենք խորհրդային տեղեկատվական «ՏԱՍՍ» գործակալության դեռ 1990 թ. հունվարի 24-ի հաղորդագրության մեջ, որտեղ զգուշացվում էր թուրքական կողմին Նախիջևան զենք և զինամթերք ուղարկելու համար: 1991-92 թթ. Թուրքական կողմը երկու քողարկված գործողություն իրականացրեց Ղարաբաղյան պատերազմում Ադրբբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Խոսքը գնում էր Նախիջևան երկու օդային փոխանցումների մասին, որոնց արդյունքում շուրջ 5000 ինքնաձիգներ, զինվորական հանդերձանք և ականանետեր մատակարարվեցին Ադրբեջանական կողմին: Ըստ Թուրքական մամուլի տվյալների «Գորշ Գայլեր» կազմակերպության ղեկավար Ա. Թյուրքեշի կողմից թուրքական ինքնաթիռներով Ադրբեջան էին ուղարկել մոտ 300 գրոհայինների, որոնց վարձատրում էր MIT-ը (այսինքն Թուրքիայի «Հետախուզության ազգային կազմակերպւթյունը»): Թուրքական կողմից Ադրբեջանին պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով ռազմական և ռազմատեխնիկական օգնության ցուցաբերումը, ինչ խոսք, վտանգավոր նախադեպ էր հակամարտության հետագա ընդլայման և սաստկացման համար: 1992 թ. հունիսի դրությամբ, ըստ թուրքական «Գերչեք» շաբաթաթերթի դեղորայքի և պարենամթերքի անվան տակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրվել էր 5000 «Ստինգեր» տիպի հրթիռ, հրթիռային կայանք, ականներ և ականանետնետ, այդ թվում նաև հակատանկային: Թուրքական սպաները նույնպես մասնակցություն էին ունենում Ադրբեջանական բանակի կազմում Ղարաբաղյան պատերազմին: Ըստ թուրքական «իքիբինե դողրու» հանդեսի 1992 թ. դեկտեմբերի համարի, թուրքական սպաների հավաքագրումը տեղի էր ունենում «գաղտնի ֆոնդերի հաշվից», յուրաքանչյուրին տրամադրելով 7500 ԱՄՆ դոլար աշխատավարձ: 1992 թ. Թուրքիայի եվ Ադրբեջանի միջև կնքվեց ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որով երկու կողմերը պարտավորվում էին օգնության հասնել միմյանց՝ երրորդ պետության կողմից իրականացված ագրեսիայի դեպքում: Սակայն այս համաձայնագիրը ուներ շատ կարևոր մի վերապահում.այն կիրառելի էր միայն ՄԱԿ-ի և միջազգային համաձայնագրերի սկզբունքների համաձայն: Սա փաստորեն բացառում եր Թուրքիայի թուրքական անմիջական ռազմական միջամտությունը Ղարաբաղյան հիմնախնդրի ոլորտ, քանզի նման քայլ ձեռնարկելուց առաջ Թուրքիան պետք է ստանար իր դաշնակիցների համաձայնությունը, մյուս կողմից, Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պետք է ճանաչվեր ագրեսոր՝ որպեսզի արդարացվեր Թուրքիայի ռազմական միջամտությունը: 1993 թ. ապրիլին Բաքվի և Անկարայի միջև կնքվեց երկկողմ համաձայնագիր, որով Թուրքիան հանձն է առնում Ադրբեջանին թեթև զինատեսակների մատակարարումը և ռազմական մասնագետների պատրաստումը: 1993 թ. ի կեսերին Ադրբեջանին զինամթերք մատակարարելուց զատ մոտ 800 թուրք զինվորներ կռվում էին ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանին ռազմական ծախսերի համար Անկարան նախատեսում էր տրամադրել 300 մլն դոլար: 1993 թ. վերջերին Անկարան թուրքական բանակի 5000 զինվոր տրամարեց Ադրբեջանի Գլխավոր շտաբին լայնածավալ հարձակման նախապատրաստության համար: Դե իսկ ղարաբաղյան պատերազմից հետո 1996 թվականին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Ռազմական ուսուցման և գիտատեխնիկական համագործակցության մասին» պայմանագիր ստորագրվեց, որի համաձայն Ադրբեջանական սպայական կազմը վերապատրաստվելու էր Թուրքիայի բարձրագույն ռազմական ինստիտուտներում և Թուրք սպաները պետք է զին. վարժանքներ իրականացնեին Ադրբեջանական բանակում: Իսկ 1999 թվականին, կնքվեց պայմանագիր «ռազմավարական համագործակցության մասին»:
     2000 թվականից սկսած Թուրքիան փորձում է կապող օղակ հանդիսանալ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև' մասնավորապես ադրբեջանական բանակին փոխանցելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի փորձն ու չափանիշները: Մասնավորապես Ադրբեջանը փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ հյուսիս-ատլանտյան դաշինքի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն անվտանգության և խաղաղության» ծրագրին: 2001 թվականի մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև կնքվեց «նյութական օժանդակության մասին» պայմանագիրը: 2010 թ. նույնպես կնքվեց պայմանագիր երկու կողմերի միջև Հորդանանում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի եւ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի միջև, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են Ամանում բացված «Հատուկ գործողություններ SOFEX-2010» ցուցահանդեսին։ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել, ևս մեկ անգամ նշվել է որ, Ադրբեջանի բանակի սպաները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Թուրքիայի ռազմական դպրոցներում եվ Թուրքիայի բանակի սպաները վարժանքներ են անցկացնում Ադրբեջանի զինված ուժերում», - Ներկայումս Նախիջեվանում գործում է մշտական թուրքական ռազմական ստորաբաժանում, որը կամաց-կամաց դառնում է ադրբեջանական բանակի ոչ միայն ամենամեծ, այլ նաև ամենահզոր զորախումբը2010 թ. 240 մլն դոլար արժողության պայմանագրով Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել 107 և 122 մմ տրամաչափի հրետանային համալրիներ ու անրաժեշտ սպառազինություն: 2013 թ. մատակարարվել են նաև թուրքական արտադրության «T-300 kasirga» հրետանային համալիրներ, իսկ 2014 թ՝ «36T-155» հրետանային ինքնագնաց համալիր: Ադրբեջանական կողմը ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցում է Թուրքական ASELSAN և LGK ընկերությունների հետ, վերջիններս արտադրում են գիշերային տեսասարքեր եվ ջերմատեսախցիկներ: Ինչպես նաև Ադրբեջանը Թուրքիայում մասնակցում է «Altay» ազգային տանկի ստեղծման աշխատանքներին և «ATAK» T-129 մարտական ինքնաթիռի արտադրությանը: Բացի այդ, Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել Թուրքական «TAI» (Turkish Aerospace industries) ընկերության հետ, որն արտադրում է «Turna», «ANKA» ԱԹՍ-ները: Ավելին ադրբեջանցի սպաները Թուրքիայում մասնագիտական պատրաստություն են անցնում «Turna» սարքերը ղեկավարելու համար: 2016 թ. Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց ձեռք բերել Թուրքական (MKEK) ընկերության արտադրության MPT-76 ինքնաձիգներ: 2009 թ. թուրքական «Roketsan» և ադրբեջանական «Ilqim» ընկերությունների միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Ըստ պայմանագրի նախատեսվում էր համատեղ արտադրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր 107 և 122 մմ-ոց հրթիռներ: Ադրբեջանական բանակում կան նաև Թուրքական «Otokar» ընկերության արտադրության «Cobra» զրահամեքենաներ, որոնք բավական տարածված են աշխարում: Ներկայումս Թուրքական և Ադրբեջանական ընկերությունները հիմնականում զբաղված են մեծ մասամբ հնացած զինատեսակների կլոնավորմամբ, սակայն այս ոլորտում տևական և հետևողական աշխատանքը կարող է որոշակի հաջողություններ ապահովել:
     2018-ի մարտին Թուրքիան Ադրբեջան է արտահանել շուրջ 4, 9 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Փետրվարին արտահանումները կազմել են 3 միլիոն: Այսինքն մարտին դրանք աճել են շուրջ 1, 5 անգամ: Տվյալները հրապարակված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնակայքում: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը կազմում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանցքը և այդ տեսանկյունից 2 երկրների համար կարևոր են էներգետիկ ոլորտում առկա խողովակաշարերի բնականոն գործունեությունը:
     Այդ էներգետիկ համագործակցությունը ներառում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ինչպեսնաև Բաքու-Թբիլիսի-Էրզրումգազամուղը: Բաքու-Թբիլիսի Ջեյհան՝ խողովակաշար կասպյան նավթի թուրքական Ջեյհան (տեղակայված է Միջերկրական ծովի ափին) նավահանգիստ փոխադրելու համար: Նավթամուղի ամբողջական պաշտոնական բացումը կայացել է 2006 թվականի հուլիսի 13-ին Ջեյհանում: Սա ԱՊՀ-ում առաջին նավթամուղն է, որը շրջանցում է Ռուսաստանը և սրանում կա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությունը: Սկզբում նավթամուղի աշխատանքները հերթական անգամ էապես փոխվեցին տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, տարածաշրջանն ընդգրկում է Միջին Ասիան, Կովկասը և Կասպից ծովի ավազանը: Նավթի զգալի ծավալներով տեղափոխությունը, որը կարող էր իրականացվել Ռուսաստանի տարածքով անցնող Բաքու-Նովոսիբիրսկ նավթամուղ միջոցով, հենց այս փաստն էլ նվազեցնում է նավթամուղի ազդեցությունը տարածաշրջանում:
     Nabucco՝ մագիստրալային գազատարի նախագիծ 3300 կմ երկարությամբ, որը Թուրքմենստանից և Ադրբեջանից պետք է գազ մատակարարի ԵՄ երկրներ, նախ և առաջ Ավստրիա և Գերմանիա: Նախագծային հզորությունը կազմում է տարեկան 26–32 մլրդ կուբամետր գազ: Նախագծի ենթադրյալ արժեքը կազմում է 7, 9€ մլրդ: Ծրագիրը նախագծվել է 2002 թվականին: Գազատարի մեծ մասը պետք է անցներ Թուրքիայով: Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղային ճանապարհ» ՝ տրանսպորտային միջանցք, որը միավորում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ճանապարհները: Ծրագրի իրականացումը սկսվել է 2007 թվականին: Ծրագրի շրջանակներում երկաթգիծը պետք է Վրացական Ախալքալաք կայարանից ուղևորվեր Կարս քաղաք, այս ճանապարհը կազմում է 98 կմ, որից 68 կմ կազմում է թուրքական սահմանը, իսկ 30 կմ վրացական:
     Բացի այդ, երկրները կառուցել են նաև ԹԱՆԱՊ գազամուղը, որը թույլ կտա ադրբեջանական գազը` Շահ-Դենիզ հանքավայրից Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2053 | 0 | 0
Facebook