Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԻՆՉև ԴԱՎԻԹԸ ՉԱՐԴԱՐԱՑՎԻ, ԵՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

23:26, çarşamba, 11 aralık, 2019
ՄԻՆՉև ԴԱՎԻԹԸ ՉԱՐԴԱՐԱՑՎԻ, ԵՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ
    

     ՄԻՆՉև ԴԱՎԻԹԸ ՉԱՐԴԱՐԱՑՎԻ, ԵՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ
    
     Շատ դժվար է պայքարող, ազնիվ մարդու համար, երբ զրպարտանքի զոհ է դառնում․ սիրտս ահավոր ցավում է Դավիթ Սանասարյանի համար․այսպիսի զրպարտանքի զոհ դարձան Չարենցը, Բակունցը, Թոթովենցը և տասնյակներ․․․ անհամբեր սպասում եմ այն օրվան, թե ե՞րբ է արդարացվելու Դավիթը, ե՞րբ է մաքրվելու նրա ազնիվ, մաքուր անունը, և վերականգնվելու իր պաշտոնին․ նրա գլխին գործ սարքողները՝ Արթուր Վանեցյանը և նրա դեմ ցուցմունք տվող Արսեն Թորոսյանը և մյուսները, որոնք հազար ու մի խարդավանքների մեջ են թաղված, պետք է պատասխան տան, ովքեր կանխամտածված կանխեցին Դավիթ Սանասարյանի բացահայտումները, որը շատ շատերի, ու հենց Վանեցյանի կոռուպցիոն մասնակցությունն էր բացահայտելու․․․ Ինչու՞ Վանեցյանը քիթը խոթեց մի ոլորտ, որը միայն վարչապետին էր ենթարկվում, ոչ թե ԱԱԾ-ին և թույլ չտվեց, որ Դավիթն իր սկսած բացահայտումը տաներ մինչև վերջ և կանխեր այն անօրինականությունը, որ հենց վերաբերվում էր Դավիթ Սանասարյանի կառույցին, ոչ ԱԱԾ-ին․ սա աբսուրդ է․․․ փաստորեն պարզ երևում է․ ԱԱԾ-ն մտածված շտապել է կանխել մենաշնորհի շահերը վտանգող Դավիթ Սանասարյանի հետագա քայլերը, ԱԱԾ-ն նախօրոք գործը խճճել է, որ Սանասարյանի ձեռքերը չհասնի տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքերի գնումների ոլորտում ներկրում իրականացնող մենաշնորհի դիրքեր զբաղեցնողին, որը միլիարդներ է գրպանել և պետությանը մեծ վնաս հասցրել․․․ ինչու՞ թույլ չտվեց Սանասարյանն իր բացահայտումը տաներ մինչև վերջ, ինչու՞ կես ճամփին կանխեց․ այ այս հարցիս պատասխանն եմ սպասում Վանեցյանից, այս ի՞նչ շտապողականություն էր, թե՞ դարի թալա՞նն էր հայտնաբերել, Դավիթին ներկայացնելով կոռուպցիոներ ու փորձեց անմիջապես վարկաբեկել նրա ազնիվ անունը․․․Փաստն եմ արձանագրում, որ կամ այդ ոլորտի տերն ինքը՝ Վանեցյանն է, կամ էլ այդ մենաշնորի տանիքը՝ (կռիշան) է հանդիսանում և փաստորեն, Դավիթն իրավունք չուներ այդ բացահայտումն աներ, մտներ այն դաշտը, որը Վանեցյանին է պատկանում․․․ Վանեցյանը պարզ հայտարարում է, որ Դավիթը թույլ է տվել «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» ․Այս Ի՞նչ պաշտոնական լիազորությունների մասին է խոսքը, որի կառույցի պատասխանատուն և վերահսկողություն իրականացնողը հենց Դավիթն էր, այս ի՞նչ չարաշահման մասին է խոսքը՝ բացահայտմա՞ն․․․ հենց այս արտահայտությամբ Վանեցյանն իրեն մատնեց, որ Դավիթը չպետք է մտներ այդ դաշտը, որտեղ իրենն էր՝ Վանեցյանինը․․․Ասեք խնդրեմ․ պատվիրված գործը պոզով ու պոչո՞վ է լինում․․․Վանեցյանը լինելով նախկին ռեժիմից գործուղված, բացի «հեմոդիալիզի սարքերի գնումների» գործը Դավիթից ազատվելու մի այլ հանգամանք ևս կար, դա Դավիթի սկսած համառ պայքարն էր կոռուպցիայի դեմ, որ գնալով նոր ոլորտներ էր ընդգրկում և նոր բացահատումներ էր անելու, որը շատերին ձեռ չէր տալիս․ կար նաև ևս մի հանգամանք, Դավիթին հանել մեջտեղից և Վարչապետին զրկել իր հեղափոխական անենահավատարիմ զինակցից․ դա ակնհայտորեն վարչապետի դիրքերի թուլացմանն էր միտված․․․ նույնն էլ վերջերս Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների բուն նպատակն էր, , , բայց փառք Աստծո Արայիկ Հարությունյանի պահով վարչապետը սթափ մտածեց, զգաց ինչ է կատարվում, իսկ Դավիթի պահով՝ հավատաց Վանեցյանի հերյուրանքներին․վարչապետի մեղքն էլ չկար, քանզի նա պատերազմ է հայտարարել կոռուպցիային, իսկ Վանեցյանը լինելով ԱԱԾ-ի տնօրեն, կարողացել էր կեղծ փաստեր ներկայացնել և մոլորեցրել Վարչապետին․․․ Հենց այդ ժամանակ ես գրեցի մանրամասն վերլուծված հոդված, մերկացրի Վանեցյանի

     քայլերը և ներքին նամակով ուղարկեցի վարչապետին․
     գուցե այդ հոդվածս վարչապետին սթափեցրեց, կասկածներ առաջացրեց, եղավ հետևողական և
     և պահանջեց Վանեցյանի հրաժարականը․ Պարզ է առանց հիմնավորման Փաշինյանը չէր պահանջի նրա
     հրաժարականը․․․ ԱՅՈ ՎԵՐևՆ ԱՍՏՎԱԾ ԿԱ, ՉԻ ԹՈՂՆԻ ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔԻ ԶՈՀ ԴԱՐՁՆԵԼ․․․ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՒՄ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏԸ և ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ԻՆՔՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՓՈՍԸ, , , ,
***
Վստահ եմ Դավիթը կարդարացվի, բայց այս գործ սարքողներն ինչպե՞ս են նայելու Դավիթի աչքերին, ինչպե՞ս են հատուցելու բարոյական այն վնասը, որ Դավիթն ստացավ իր յուրայինների կողմից, կասկածի տակ առնելով նրա ազնվությունն ու նվիրվածությունն իրեն վստահված կառույցին և ընդհանրապես Դավիթ Սանասարյան մեծատառով մարդ տեսակին․․․
ԴԱՎԻԹ ՋԱՆ ԻՄ, ԱԶՆԻՎ, ՊԱՅՔԱՐՈՂ, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸՆԿԵՐ․ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՍ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ․ ԵՐԲԵ՛Ք ՉԿՈՏՐՎԵՍ, ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԻՆՉև ՎԵՐՋ, ՄԻՆՉև ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ․ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ ԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ․․․

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ- ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող - հրապարակախոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7285 | 0 | 0
Facebook