Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զվարճալի իրական պատմություն

19:07, çarşamba, 11 aralık, 2019
Զվարճալի իրական պատմություն

Ոմն Ռոնդան 1816 թվականին մի թատերգություն է գրում՝ «Առանց «Ա» -ի պիես» վերնագրով: Բեմականացումը տեղի էր ունենալու Փարիզի «Վարիետե» թատրոնում և հանդիսականները շտապում են տեսնել այդ արտառոց պիեսը, որը ներկայացնող դերասանների խոսքում «Ա» հնչյունը չէր լինելու: Վարագույրը բացվում է, և բեմահարթակի տարբեր կողմերից բեմ են մտնում ժամանակի հայտնի դերասաններ Դյուվալն ու Մանգոզին: Առաջինի արտաբերված նախադասությունը հետևյալն է լինում. «Ah! Monsieur; vous voilà !» («Ա՛հ, պարոն, ահա՛ և դուք»): Ամբողջ դահլիճը ծիծաղից պայթում է. առանց «A» -ի պիեսը, հակառակի պես, «A» -ով էր մեկնարկել: Բարեբախտաբար, Մանզոնին զգում է, թե հանդիսատեսն ինչու է ծիծաղում ու սուլում և նույն նախադասությունը կրկնում է, բայց մի փոքր խմբագրելով . «Eh! Monsieur, vous voici !» («Է՛հ, պարոն, ահա՛ և դուք»): Ֆրանսերենում voilà և voici բառերը նույն իմաստն ունեն, բայց երկրորդում «ա» հնչյունը չկա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3218 | 0 | 0
Facebook