Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ո՞ւմ ես փնտրում Մարդ

20:35, perşembe, 28 kasım, 2019
Ո՞ւմ ես փնտրում Մարդ
    
    

- Ե՞րբ ենք մենք վերջին անգամ

Ժպտացել իրար,

- Երբ Գարունն իր շորերը հանե՜լ

Դարձել էր Ամառ…


    

- Ինչ-որ չեմ հիշում,

Վերջին հանդիպմանը մենք համբուրվեցի՞նք:

- Ո՜չ, չհամբուրվեցինք,

ուղղակի ծաղիկներ չեղան,

ամեն ինչ անցավ անսովոր խաղաղ…


    

- Եվ ի՞նչ ես ուզում ասել սիրելիս,

Որ անփո՜րձ էինք, ջահե՞լ,

- Ո՜չ, դա նրանից էր, որ

Գարունն իր ոտքերն էր բացել,

Դու խաղում էիր Գարնան ոտքի հետ…


    

Հետո ասացիր, որ գնում ես ինչ-որ

Հույսի ետևից,

Որ սի՛րտդ այրվում է …

Ասացիր. «Փորձիր առանց ինձ ապրել»

Ա՜խր Գարո՜ւն էր, սիրելի՜ս,

Իսկ ես շա՜տ ջահել…


    

- Քեզ լավ չե՛մ լսում կամ բա՛րձր խոսիր

Կամ քիչ մոտ արի՜

- Վաղուցվանի՞ց է:

- Կլինի մոտ տասը-տասնհինգ տարի,

Ի՞նչպես գտար ինձ.

- Անընդհատ քայլում էի Կարոտի ետևից…


    

- Գուցե համբուրվե՞նք մի վերջին անգամ,

- Հիմարություններ չանցնեն մտքովդ,

Նորից գնում ես հույսի ետևի՞ց,

- Ո՜չ, այս անգամ վերջին ճանապարհ…


    

… Մի մարդ էր օրորվում ձեռքերի վրա,

Ետևից թափոր էր ու մի ծե՜ր Կարոտ,

Զգեստները հանած մի հոգնա՜ծ Սպասում…


    

… Ո՞ւմ էիր փնտրում Մարդ,

Տեսնես ի՞նչ գտար,

Եվ ո՞ւր ես գնում…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3094 | 0 | 0
Facebook