Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Յուրաքանչյուր կաթիլ կարող է օվկիանոս արժենալ․ Կարինե Հակոբյան

news.em
Yazar:
news.em
09:08, çarşamba, 20 kasım, 2019
Յուրաքանչյուր կաթիլ կարող է օվկիանոս արժենալ․ Կարինե Հակոբյան
     Երբ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց Կարինեից հարցազրույց վերցնել՝ մի տեսակ թերահավատորեն մոտեցա հարցին, բայց երբ սկսեցի ուսումնասիրել նրան, հասկացա, որ մարդիկ պետք է ճանաչեն նրան դեմքով։
     25-ամյա Կարինեն, ով ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում, դասավանդել է ՀՀ Փիառ դպրոցում, այժմ մեկնել է Արցախի Հանրապետություն և ամբողջովին կամավորության սկզբունքով աշխատում է այնտեղ, որպես անգլերենի ուսուցչուհի և արտադասարանական պարապմունքներ է անցկացնում Հայոց լեզու և Գրականություն առարկաներից։
    
     Փոքրիկ գյուղում Կարինեին բոլորն են սիրում։ Համայնքի ղեկավար՝ Նվեր Մարտիրոսյանի խոսքով՝ Կարինեն այն մարդն է, ով կյանք է բերել իրենց համայնք։ Կարինեի շնորհիվ գյուղի հաջորդ տարվա 9 շրջանավարտներից 7-ը որոշել են ԲՈՒՀ ընդունվել։ Կարինեն օր ու գիշեր պարապում է նրանց հետ։ Ռեկորդային թվով գրքեր է հանձարարում, որ կարդան։ Աշակերտներն այժմ ունեն հստակ նպատակներ, որոնք առաջ բացակայում էին։
    
     11-րդ դասարանի աշակերտ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ եթե միսս Հակոբյանը էստեղից գնա՝ դասադուլ ենք անելու, մեկ ա հիմա դա օգնում ա, - կատակում է։
    
     Կարինեի շնորհիվ Արցախի փոքրիկ համայնք է մեկնել նրա մտերիմ ընկերն, ով իշխանության ներկայացուցիչ է, սակայն մեր օրվա հերոսը չցանկացավ այդ մասին խոսել նաև, թե ինչ ծրագրեր են կյանքի կոչելու գարնանը։
    
     Որոշեցի փոքրիկ հարցազրույց վերցնել Կարինեից և նրա առանց պատրաստվելու, բայց այդքան ջերմ ու գրագետ պատասխաններից, պարզապես հուզվեցի։ Եվ այսպես հարցազրույցը ներկայացնում եմ ստորև՝
    
    
     -Հնազանդ երեխա՞ էիք:
    
     Ես հոսանքի կաթիլ եմ, եթե ընթացքը իմ սրտով է: Բայց եթե այլ կարծիք ունեմ, կարող եմ պոկվել հոսանքից ու գնալ դրան հակառակ: Ես ճշգրիտ եմ, ինչպես յուրաքանչյուր գիտություն, իմ գլխում ավելի շատ համոզմունքներ կան, քան տեսակետներ:
    
     -Ձեզ ամենուր հերոսացնում եմ, գովաբանում։ Ձեզանով հիանում են գրեթե բոլորը, դրանից ձեզ լա՞վ եք զգում։
    
    
-Ամենևին, ես միշտ եմ կրկնում, որ արածիս մեջ հերոսական ոչինչ չկա, ու դա թող պաթոսի նման չհնչի։ Ես ընդամենը հայրենիքի պատգամն եմ կատարում, որովհետև հայրենիքն ինձ համար բոլոր արժեքներից ամենաբարձրն է։
    
     -Ինչո՞ւ:
    
    
     -Կարծում եմ` որովհետեւ ես հասցրել էի հասկանալ իմ արմատի ուժն ու խորությունը: Այո՛, մենք չենք կարող բանակի սպառազինությամբ կամ մեր թվաքանակով մրցել աշխարհի հզոր պետությունների հետ, բայց մենք խելացի ազգ ենք և ցանկության դեպքում մեր կրթությամբ կարող ենք մրցել։ Իսկ կրթությունը նախ պետք է համընդհանուր լինի։ Մենք պիտի դադարենք Երևանակենտրոն լինել, և ես սկսել եմ ինձանից։ Եթե ոչ ես, ապա ո՞վ։
    
     Կարինե, իսկ ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը, որ մենք մեր արժանի տեղում չենք համաշխարհային քաղաքակրթության աստիճաններին:
    
    
Որովհետեւ անհատները սեւեռվել են իրենց փառքի ու աշխարհը նվաճելու գաղափարի վրա ու չեն բարձրացրել կողքի հային: Որովհետեւ մենք սիրում ենք մենակ թռչել: Որովհետեւ մենք կորցրել ենք պարտավորության զգացումը մեր հայրենակցի` հայի հանդեպ: Թիմի գաղափարն ենք կորցրել: Որպես միայնակ խաղացող` մենք անմրցակից ենք, թիմային պայքարում` թույլ: Մենք գիտենք միայն հայ լինելու պատիվը, պատասխանատվությունը չգիտենք:
    
     -Մի կաթիլը՞․․․
    
    
Կաթիլ կա՝ օվկիանոս արժե․․․
    
    
     Մարի Վարդանյան
    
    
    
    
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
957 | 0 | 0
Facebook