Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրապետության 8-րդ խոշոր հարկատու «Ակվիլոն թրեյդ»-ի և «Տաշիրի» կապը

ԲԻԶՆԵՍ 24
Basın sekreteri:
ԲԻԶՆԵՍ 24
20:19, pazartesi, 18 kasım, 2019
Հանրապետության 8-րդ խոշոր հարկատու «Ակվիլոն թրեյդ»-ի և «Տաշիրի» կապը

Հայաստանի խոշորագույն 10 հարկատուների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն ու զբաղեցրել 8-րդ տեղը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկերի (ՀՀ ՊԵԿ) ՝ նշված ընկերությունը խոշոր հարկատուների շարքում է դեռևս 2015 թվականից, սակայն մեծ ծավալի հարկեր սկսել է վճարել 2018 թվականի երկրորդ կիսամյակից։

Այս տարվա առաջին կիսամյակում «Ակվիլոն թրեյդ» -ի հարկերը կտրուկ աճել են. ընկերությունը պետական բյուջե է վճարել 6.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 732 մլն դրամի դիմաց։

«Ակվիլոն թրեյդ» ընկերության մասին համացանցում ու բիզնես շրջանակներում քիչ բան է հայտնի։ Հիմնականում հայտնի է այն, որ ընկերությունը զբաղվում է հագուստի ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Ուսումնասիրելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները՝ պարզեցինք, որ ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Ժամանակին «Ակվիլոն թրեյդ» -ը նաև հարկային արտոնություն է ստացել կառավարության կողմից։

«Ակվիլոն թրեյդ» -ի կապը «Տաշիրի» հետ

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը գրանցվել է 2015 թվականի հունիսին։ Այն գրանցված է որպես փակ բաժնետիրական ընկերություն, հետևաբար բաժնետերերի մասին ինֆորմացիան ռեգիստրում անհասանելի է։ Ընկերության տնօրենն է Ռուսաստանի քաղաքացի Իլյա Չերենտաևը։

Ըստ նույն փաստաթղթի՝ «Ակվիլոն Թրեյդ» -ը գտնվում է Երևանում՝ Տերյան 69 հասցեում։ Նույն հասցեում է նաև ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի (Tashir Group of Companies) երևանյան գրասենյակը։ Այս հասցեում են գրանցված նաև «Տաշիր» -ին փոխկապացված այլ ընկերություններ։ Դրանցից մեկը «Արմհոլդինգ» ՓԲԸ-ն է, որին «Տաշիրի» հետ փոխկապակցված մի քանի այլ ընկերությունների հետ Կառավարությունը 2015 թվականի հուլիսին շահութահարկի արտոնություն է տվել արտահանման ծրագրի շրջանակներում։ Այդ ծրագրում նշված է այն ընկերությունների ցանկը, որոնք օգտվելու են արտոնությունից։ Այդ ցանկում է նաև «Ակվիլոն թրեյդ» -ը։ Բոլոր ընկերությունների հասցե է նշված Տերյան 69-ը։ Եվ որպես տնօրեն ինչպես «Արմհոլդինգ» -ի, այնպես էլ «Ակվիլոն թրեյդ» -ի դեպքում, նշված է նույն անձը՝ Գոռ Բարոյանը։ Հետագայում, ինչպես վկայում են ռեսգիտրի տվյալները, «Ակվիլոն թրեյդ» -ի ղեկավարը փոխվել է։

«Ակվիլոն Թրեյդ» -ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վերջին տարիներին վճարել է ամսական 6-8 հազար դրամ, այսիքն՝ ընկերությունը միայն 6-8 գրանցված աշխատակից ունի։ Հիշեցնենք, որ հիմնադրամի մեկ աշխատակցի հաշվով ամսական փոխանցում է 1000 դրամ։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված «Ակվիլոն թրեյդ» -ի հարկերի էական աճն այս տարի և առհասարակ՝ ինչով է զբաղվում ընկերությունը (բացի այն, որ զբաղվում է հագուստի ներմուծմամբ), մոտ երկու շաբաթ առաջ այցելեցինք Տերյան 69՝ ընկերության գրասենյակ։ Այստեղ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, ինչպես նաև ՝ որևէ կերպ չարձագանքեցին մեր թողած կոնտակտներին։

Միայն դատելով հարկերի վերաբերյալ ՊԵԿ-ի տրամադրած ցանկից՝ կարելի է հասկանալ, որ ընկերության հարկերի ծավալի գերակշիռ մասը պայմանավորված չէ ներմուծման գործունեությամբ, քանի որ այդ դեպքում հարկերի մեծ մասը պետք է հավաքագրված լիներ մաքսային մարմինների կողմից։ Մինչդեռ 2019 թվականի առաջին կիսամյակում «Ակվիլոն թրեյդ» -ի հարկերի մեծ մասը՝ 5.9 մլրդ դրամը, հավաքագրվել է հարկային մարմինների կողմից և միայն 636 մլն դրամը՝ մաքսային մարմինների կողմից։


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2484 | 0 | 0
Facebook