Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել. Վահան Բաբայան

01:27, pazartesi, 18 kasım, 2019
Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ասֆալտապատումը ֆետիշացնողներին

Բանը հասել է նրան, որ Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել իր գահավիժող վարկանիշը:
     Տեղ կա հայտնի նիկոլականները անձամբ են ասֆալտ անում, որ «ժողովուրդը» պարծենա իր առաջնորդով:
     Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել և պատկերացնում՞եք շատերը արդեն մոռացել են, որ մինչ Նիկոլի «գահակալումը» էլի եղել են ասֆալատապատման աշխատանքներ, որ էս երկրում կամուրջներ են կառուցվել, ճանապարհներ, փողոցներ և այլ:
     Սա խայտառակ դեգրադացման մի էտապ է, երբ բանական մարդը ջնջում է այն ինչ տեսել է, լսել է և անվերապահորեն միայն ընդունում է այն ինչը իրեն հրամցնում են այս ստի և կեղծիքի իշխանավորները:
     Բազմիցս ասել եմ, էլի կասեմ թվագրությունն էլ փոխեք, քանի որ նիկոլականների համար մինչ Նիկոլը կյանք չի եղել և իրենց կյանքը սկիզբ է առել Նիկոլի իշխանության գալու առաջին օրից:
     Մեր թվարկությունը այսուհետ հաշվեք 2018-ից, քանի որ հիմա ձեր թվարկությունն է և այն որևէ կապ չունի մեր պատմության հետ, իսկ 2018-ից առաջ կլինի արդեն ձեր թվարկությունից առաջ:

Մի խոսքով էս ասֆալտը, որ անում են սա աննախադեպ է, Հայաստանում սպասում էին Նիկոլը նստեր վարչապետի աթոռին, որ ասֆալտ արվեր»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2396 | 0 | 0
Facebook