Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

16:06, pazartesi, 11 kasım, 2019
Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։

Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։

Մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։

Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձաքննություն իրականացնող խմբի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը։

Խմբի մյուս անդամներն են Վարշավայի համալսարանի և Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA) ֆինանսական կոմիտեի անդամ Մստիսլավ Սոխան, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ծաղիկ Հովհաննիսյանը, Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մինասյանը և ՀԱԱՀ ուսանող Ալա Ավագյանը։

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3209 | 0 | 0
Facebook