Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

17:34, pazar, 10 kasım, 2019
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդվածիս վերնագրից ելնելով թվում է, թե հիմա գլոբալ մասշտաբի ինչ-որ թվեր պիտի նշեմ, սակայն այս պարագայում իմ հաշվետվությունն այնքան ծավալուն ու մեծաքանակ է, որ չկան թվեր, այլ կան անզեն աչքի համար տեսանելի ու խոսուն փաստեր: Ամբողջ տարին՝ ամիսը մեկ, երկու շաբաթը մեկ պարբերականությամբ անվադողեր էին հասնում արցախյան տարբեր զորամասեր: Հասնում էին, որ սահմանն առավել ամրանա ու ոչ մի արյունարբու ոսոխ չթափանձի հայկական հող: Այդ անվադողերը տեղ էին հասնում ոչ թե մեկ կամ երկու մեքենայով, այլ մեքենաների շարասյուներով, իսկ այդ շարասյուները տրամադրվում էին անհատ կազմակերպությունների կողմից, ովքեր համեստորեն լռոում էին ու չէին ուզում իրենց անունները բարձրաձայնել, իսկ այս ամբողջի գլուխ կանգնած էր ու հիմա էլ կանգնած է տակավին երիտասարդ մի անհատ: Եվ այդ անհատը ոչ այլ ոք է, քան ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը, ով նույն ինքը՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրն է:

Բնավ էլ հեշտ չէ հատ առ հատ սրանից-նրանից անվադող խնդրել ու արժանանալ մեկի մերժմանը, մյուսի քմծիծաղին ու երրորդի տհաճ ակնարկին, բայց մնալ հաստատակամ իր սկսած գործը շարունակելու և ավարտին հասցնելու համար: Այո՛, անկոտրում կամքն այլ է, որ ցուցաբերոմ է Ժորա Աբգարյանը: Թեպետ չմոռանանք, որ այդ բոլորի կողքին կային նաև բարեհամբույր մարդիկ և նրանց շնորհիվ էլ հենց հավաքվում էին ադքան բաղձալի անվադողերը; Ու այս գործն իր էությամբ մի տարվա չէ, այլ ունի արդեն շուրջ 3 տարվա վաղեմություն:

Թվում է, թեպետ չէ, չի թվում, այլ կա կարծրատիպ, որ ցավ տեսած հոգին, վիշտ տեսած սիրտը պիտի կոտրվի, թուլանա և կուչ գա սեփական պատյանում: Սակայն ո՛չ, ի հեճուկս այդ կարծրատիպի, ի հեճուկս իրեն նայող շատ աչքերի, թե նա պիտի բարձրանա՞, թե՞ կուլ գնա դաժան ճակատագրի փրփրադեզ ալիքներին՝ Ժորան թոթափեց իրեն, ուժ ստացավ իր հզոր եղբորից ու… Սկսեց նոր գործեր անել, արարել, ապրել ու ապրեցնե՛լ:

Ժորան այս գործը սկսեց մենակ, շատ բան արեց հանուն հայրենիքի և հանուն եղբոր հիշատակի ու դեռ անու՛մ է… Եվ դեռ անելու՛ է, բայց նրան միացել են ապրիլյան պտերազմի ողջ մնացած հզորները՝ հերոսներն ու մասնակիցները, ովքեր իրենց հերթին հիմնել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» -ը, որ հավերժ վառ պահեն անմահ հերոսների հիշատակը:

Այո՛, ճիշտ է ասված՝ ցաված հոգին լավ կհասկանա ցաված հոգուն: Պատերազմի մասնակիցներն անցնելով այդ դժնդակ օրերի ու այդ մահասարսուռ խրոնիկայի միջով՝ չէին կարող չհասկանալ Ժորա Աբգարյանին ու չսատարել նրան, հայավարի ասած՝ թևութիկունք չլինել նրան: Ինչպես ասում են՝ գյուղ կանգնի գերան կկոտրի:

Եվ այս ամենի վառ փաստը, ապացույցն ու վկան այն ամուր ու նորացված սահմանն է, որ այսօր մենք ունենք հանձինս ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ Ժորա Աբգարյանի, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության հզորների և այն բոլոր կամավոր կազմակերպությունների և կամավոր օգնող ձեռքերի, որոնց քրտնաջան ու դժվարին ջանքերի շնորհիվ իրականացավ ամուր սահման ունենալու մեր երազանքը:

Փա՛ռք ու խոնարհում անմահ հերոսներին… Փա՛ռք ու պատիվ ողջ մնացած հերոսներին և շնորհակալություն բոլոր-բոլոր կամավորներին:

Սակայն դեռ անելիքներ շա՜տ ունենք:

Կյանքը շարունակվու՛մ է, ապրե՛լ է պետք: Ապրե՛նք, որ ապրեցնե՛նք…


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան` ՄաՏիՆա Մարինե Մանուկյան


    

10.11.2019

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
715 | 0 | 0
Facebook
COMMENT.am