Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն ընտրել է կեղծ բարեկամ ձևանալու և թիկունքից հարվածելու նենգ մարտավարությունը

Նոր սերունդ
Basın sekreteri:
Նոր սերունդ
15:26, perşembe, 07 kasım, 2019
Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն ընտրել է կեղծ բարեկամ ձևանալու և թիկունքից հարվածելու նենգ մարտավարությունը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ Ժ/Պ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սարիբեկյան,

Գրում ենք Ձեզ Հայաստանի ազգային գրադարանի մի խումբ սրտացավ աշխատակիցների անունից, ովքեր տեսնելով Ձեր ամենօրյա գործունեությունը՝ դրական հույսերով և տպավորություններով են լցվել գրադարանի վաղվա օրվա նկատմամբ:

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ անցնող տասնամյակների ընթացքում գրադարանում ձևավորվել է բռնապետական համակարգ, ինչը բնորոշ էր նախկին ռեժիմի գործելաոճին: Խոսքը վերաբերում է գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանին: Գաղտնիք չէ, որ նրա ամուսինը բարձրաստիճան ոստիկան է և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ոստիկանության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Իր ամուսնու կապերն ու շրջապատը օգտագործելով` Հայկանուշ Ղազարյանը երկար ժամանակ վախի ու ահաբեկումների մեջ է պահել գրադարանի աշխատակիցներին:

Շատ կասկածելի հանգամանքներում Հայկանուշ Ղազարյանը կարողացել է իրեն բնորոշ աղվեսային դիվանագիտությամբ Մատենագիտության բաժնի վարիչի պաշտոնից թռիչքային ցատկ կատարել նախ` գիտքարտուղարի, ապա` տնօրենի գիտական գծով տեղակալի պաշտոնները: Բայց նրա միակ երազանքը մնում է գրադարանի տնօրենի աթոռին տիրանալը, որին հասնելու համար նա դավադրությունների շարք է սկսել Ձեր դեմ:

Ինչպես հայտնի է, Ձեր ժամանակավոր պաշտոնավարության ժամկետը, որը օրենքով սահմանված է վեց ամիս, արդեն սպառված է, և առջևում Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթն է: Ինչ խոսք, այդ պաշտոնը շատ գայթակղիչ կարող է լինել ոմանց համար, հատկապես այնպիսի անմարդկային նկարագիր ունեցող բռնապետների համար, ինչպիսին Հայկանուշ Ղազարյանն է:

Եթե Ձեր նախկին մյուս տեղակալները` Ռազմիկ Առաքելյանն ու Հասմիկ Ղազարյանը, բացահայտ են պայքարում Ձեր դեմ` ընդհուպ մինչև դատական գործընթացներում, ապա Հայկանուշ Ղազարյանն ընտրել է կեղծ բարեկամ ձևանալու և թիկունքից հարվածելու նենգ մարտավարությունը: Մեր հավաստի տեղեկություններով, տիկին Հայկանուշը Ձեր մասին պարբերաբար ստահոդ տեղեկություններ է տրամադրում ինչպես Ձեր նախկին տեղակալներին, այնպես էլ գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանին: Վերջինս Հայկանուշ Ղազարյանի և իր մյուս նվիրյալների միջոցով փորձում է հեռահար կերպով կառավարել գրադարանը:

Ցավոք սրտի, Հայկանուշ Ղազարյանին հաջողվել է գրադարանում ստեղծել իրեն քծնողների և հլու-հնազանդ ենթարկվողների մի խմբակ, որոնք հիմնականում իր և իր ամուսնու ծանոթ-մտերիմներն են: Բավական է միայն մարտի 8-ի, գրադարանի և գրադարանավարի զույգ տոների, ինչպես նաև իր ծննդյան օրը բացել Հայկանուշ Ղազարյանի աշխատասենյակի դուռը` տեսնելու համար այն շռայլ և թանկարժեք նվերները, որոնք այնքա՜ն շոյում են տիկին Հայկանուշի եսը: Ի՞նչ է դա` քծնա՞նք, թե՞ կաշառք, թե` երկուսը միասին...

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Հայկանուշ Ղազարյանը իրական կադրաջարդ էր սկսել գրադարանում` այդ ոլորտից հեռացնելով իսկական մասնագետներին, որոնց անթաքույց նախանձում էր: Նրանցից ոմանք խոր հիասթափություն են ապրել նման ղեկավարից, իսկ մի քանիսն էլ իրենց օգտակարությունը բերում են այլ ոլորտներում: Արդյունքում` տուժեց գրադարանը, խաթարվեց գրադարանի առողջ մթնոլորտը:

Իր ճղճիմ և ոխակալ բնավորության համաձայն` Հայկանուշ Ղազարյանը հաճախ շրջում է միջանցքներով և աշխատասենյակներով, որպեսզի աշխատակիցներին «բռնացնի» սուրճ խմելուց կամ իրար հետ զրուցելուց, և մի լավ նկատողություն անի: Մարդկանց արժանապատվությունը ստորացնելը նրա տարերքն է: Եվ ոչ մի աշխատակից վախից չի կարողանում ձայն հանել և պաշտպանել իր իրավունքները:

Հայկանուշ Ղազարյանը գրադարանի տարբեր բաժիններում ունի իր գործակիցներն ու «ականջները»: Նրան դուր են գալիս ոչ միայն իրեն շողոքորթող, այլև խոսք տանող-բերող բանսարկուները: Վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ աշխուժություն է նկատվում գիտական գծով Ձեր տեղակալի կողմից, ով կարծես թե նոր դավադրական տեսություն է մշակում Ձեր դեմ, որպեսզի սաբոտաժ անի և Ձեր ոտքի տակը օճառ դնելով` նվաճի գրադարանի տնօրենի «յուղոտ» աթոռը:

Այս ամենի նպատակը մեկն է: Նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը փոխտնօրենների միջոցով մութ գործարքներ է կատարել, որոնց չբացահայտվելու համար ծրագիր կար գրադարանի տնօրեն նշանակել Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի որդուն, որի հայրը Զարգարյանի մտերիմ ընկերն է: Այսկերպ, Տիգրան Զարգարյանը կկարողանար ոչ միայն թաքցնել իր կամայական և մութ գործարքները, այլև հեռակա կարգով ղեկավարել գրադարանը:

Վերջին մի քանի տարիներին Տիգրան Զարգարյանը Մշակույթի նախարարության և այլ կազմակերպությունների կողմից ձեռք էր բերել մի շարք դրամաշնորհներ, ունեցել է բազմաթիվ գործուղումներ, շահել էր տենդերներ, որոնց ժամանակ բացառված չեն կոռուպցիոն սխեմաները: Ուստի առաջնահերթ է գրադարանում հրավիրել անկախ փորձագետներ և անցկացնել ֆինանսական աուդիտ, որպեսզի նախկինում կատարված որևէ ֆինանսական չարաշահման բացահատման դեպքում դրա պատասխանատվությունը չընկնի Ձեզ վրա:

Ձեր մասին տարբեր տեղերից շատ լավ կարծիքներ լսելով՝ հուսով ենք, որ Դուք վերջնականապես կվերացնեք գրադարանում գոյություն ունեցող ավգյան ախոռը` ի դեմս նախկին ռեժիմի կցորդ Հայկանուշ Ղազարյանի, և ինչպես Դուք եք ասել, այլևս չեն լինի վերակացուներ, ովքեր այդ արջի ծառայության դիմաց վայելել են բացարձակ իշխանություն մյուսների նկատմամբ: Հայկանուշ Ղազարյանը, ով իր ձեռքն էր վերցրել նաև գրադարանի աշխատակիցներին աշխատանքային ժամերին աշխատավայրից բացակայելու անցաթերթիկի թույլտվության իրավունքը, ոչ մի կերպ չի համակերպվում նոր իրավիճակի հետ:

Ձեր առաջին քայլերից երկուսը, այսինքն՝ աշխատակիցների ելումուտը կարգավորող սարքերի տեղադրումը և եռամսյակային պարգևատրումների գաղափարը, ի սկզբանե շատ լավ ընդունվեց գրադարանի աշխատակիցների մեծ մասի կողմից: Բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշ աշխատակիցներ սկսել են դժգոհություններ հայտնել վերոհիշյալ երկու բարեփոխումների վերաբերյալ: Անհասկանալի պատճառներով գրադարանի խեղճ ու միամիտ աշխատակիցներն ընկել են Հայկանուշ Ղազարյանի ազդեցության տակ՝ բողոքելով Ձեր վերոհիշյալ երկու բարեփոխումների դեմ, քանի որ այսկերպ վերահսկվում է նաև գրադարանի արտոնյալ աշխատակիցների ելումուտը, որոնք տարբեր պատճառներով և ղեկավարության հետ անձնական մտերմություններից ելնելով հաճախակի ու անհարգալից կերպով բացակայել են գրադարանից:

Նշենք, որ նախկինում պարգևատրումներն ու հավելավճարները կատարվել են գաղտնի և քմահաճ կերպով, որոնց համահեղինակներից էր Հայկանուշ Ղազարյանը: Պարգևավճարների դեպքում դժգոհությունները վերաբերում են նախկին տնօրենի օրոք եղած միանվագ բարձր ցուցանիշներից զրկվելուն, քանի որ շատ մենաշնորհային աշխատակիցներ տարեվերջին ստացել են աշխատավարձի գումարից ավելի բարձր պարգևավճարներ, որոնք խիստ գաղտնի են պահվել տնօրինության կարգադրությամբ: Իսկ այս դեպքում եռամսյակը մեկ տրվող պարգևավճարների հանրագումարը ավելի քիչ է կազմում, քան նախորդ տարիների պարգևավճարների դեպքում: Շուտով մենք պատրաստվում ենք նոր բացահայտումներ կատարել այդ կապակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է հավելավճարներին, ապա գրադարանի բազմաթիվ աշխատակիցներ, դեռևս սկսած Դավիթ Սարգսյանի տնօրենության ժամանակներից, մինչ օրս ստանում են այդ գումարները, որոնք դարձյալ խիստ գաղտնի են պահվում, և հասկանալի չէ, թե ի՛նչ սկզբունքով են բաշխվում այդ հավելավճարները: Այս դեպքում նույնպես հիմնականում Հայկանուշ Ղազարյանն էր որոշում, թե ո՛վ և որքա՛ն պետք է հավելավճար ստանար:

Տիգրան Զարգարյանի կառավարման քաղաքականությունն էր՝ «բաժանի՛ր, որ տիրես»: Իրեն հաջողվում էր ներքին տարաձայնություններ և խռովություններ առաջացնել իր տեղակալների և նրանց հարող աշխատակիցների միջև: Արդյունքում՝ թուլանում էին իր դեմ աշխատող ուժերը, և ամրապնդվում էին իր դիրքերը: Իր անձնական կապերն օգտագործելով՝ նա շատ դեպքերում իր հայեցողությամբ էր ապահովում որոշ աշխատակիցների առաջընթացը՝ պայմանով, որ իրենք ընդունվեն Գիտակրթական միջազգային կենտրոն, որտեղ դասավանդում էր ինքը՝ որպես ամբիոնի վարիչ:

Ստացվում է, որ գրադարանում ենթաբաժինների և բաժինների վարիչներ, գիտքարտուղար, փոխտնօրեններ նշանակվելու չափանիշը հիշյալ կենտրոնի շրջանավարտ լինելն էր, քանի որ այդ ամբողջ դասապրոցեսի ժամանակ Տիգրան Զարգարյանը խոշոր գումարներ էր աշխատում գրադարանի աշխատակիցներ հանդիսացող իր ուսանողների վճարած ուսման վարձերից: Մինչև անգամ գրադարանում եղել է աշխատող, ով սովորել է Մանկավարժական համալսարանի Գրադարանագիտության բաժնում, սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ չլինելու պատճառով աշխատանքային որևէ առաջխաղացում չի ունեցել: Ինչ խոսք, այս ամենը վերահսկվում էր Հայկանուշ Ղազարյանի կողմից:

Հարգելի պարոն Սարիբեկյան, վստահ ենք, որ մի կողմ թողնելով Ձեր սեփական կարծիքը Հայկանուշ Ղազարյանի նկատմամբ, մի կողմ թողնելով նաև Ձեր անձնական ճանաչողությունը նրա ամուսնու` Ներսես Աթաբեկյանի վերաբերյալ, ով Ձեզ նման գրող է և գրողների միության անդամ, Դուք կշարժվեք բացառապես գրադարանի շահերից մղված: Ու քանի դեռ Ձեր կողքին կա գիտական լուրջ առաջխաղացում չունեցող և գիտական աստիճանից զուրկ մի վտանգավոր տեղակալ, ապա համոզված եղեք, որ գրադարանում երբեք գիտական մթնոլորտ չի ձևավորվի, իսկ աշխատանքային մթնոլորտը չի առողջանա, այլ կմնա իր ճահճացած վիճակի մեջ:

Ելնելով այն փաստից, որ Հայկանուշ Ղազարյանը սովոր է թիրախավորել իր չսիրած մարդկանց և ծուղակներ լարել իր դեմ ըմբոստացող աշխատակիցների նկատմամբ, մենք առայժմ գերադասում ենք մեր անունները չհրապարակել, մինչև որ կգա դրա ժամանակը: Այս հարցով մենք պատրաստվում ենք դիմել նաև վերադաս մյուս մարմիններին:

Հայաստանի ազգային գրադարանի մի խումբ մտահոգ աշխատակիցներ

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1946 | 0 | 0
Facebook
COMMENT.am