Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարիներս...

20:53, pazartesi, 04 kasım, 2019
Տարիներս...

Տարիներս թռչո՜ւմ են,
     գնո՜ւմ,
     Բայց ինչո՞ւ այսքան ճկո՜ւն ու արագ:
     (Տիրոջ գործերի՜ն ես չե՛մ խառնվում)
     Թե ո՞ւր են գնում – Տե՜րը կիմանա,
    
    

Թե շտապո՜ւմ է Տերը –
     գի՜րկն ինձ վերցնելու,
     Ինչո՞ւ չի վերցնում հե՛նց հիմա,
     Ինչո՞ւ է թողնում այս բիրտ աշխարհում
     Անընդհատ տանջվել խորթ որդու նման:
    
    

Տարիներս թռչո՜ւմ են,
     գնո՜ւմ,
     Վայրկյանաչափի՜ քայելով արագ,
     Տարօրինա՜կ է, որ չե՜մ ծերանում,
     Բա՜յց… արդեն չունե՜մ ժամանակ:
    
    

Ունեմ հեռացո՜ղ տարիներ՝
     Հեռացող անցյալի մի մարմա՜ջ,
     Ունեմ անկատար երազնե՜ր
     … Եվ ներկա չգիտե՜մ, գուցեև
     Նորի՜ց անկատար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2939 | 0 | 0
Facebook