Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵՐԲ ՍԱՀՄԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ Է

22:53, çarşamba, 30 ekim, 2019
ԵՐԲ ՍԱՀՄԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ Է

Միշտ խոսում ենք՝ հայն ուժեղ է… Միշտ ասում ենք` հայի գենը ոչ ոք չունի… Միշտ լսում ենք՝ հայն ուժեղ է իր զինվորներով… Միշտ հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորով և աղոթում նրա համար:

Այո՛, թերևս դա այդպես է: Սակայն սահմանն ինքն իրեն չի ամրանում, սահմանի զինվորի կյանքը երբեք էլ անվտանք չի մնում, եթե չկա թիկունքից եկող օգնություն: Իսկ այդ օգնությունը ոչ այլ ինչ է, քան անվադողեր, շինարարական ապրանքներ (գաջ, ցեմենտ, քար, ավազ, ջրատարներ և այլն) ու այդ ամենը տեղ հասցնող սրտացավ մարդիկ:

Միշտ նստած տեղից խոսելն ու խորհուրդ տալը, թեկուզ ոգևորելն, առավել հեշտ է, քան այդ ամենն իրականացնելը: Սակայն երբ ստացվում է իրագործել՝ դրանից առավել մեծ բավականություն ու հաճույք չկա:

Եվ ստացվու՛մ է իրագործել, կյանքի կոչել և հրճվել բավականության անթաքույց զգացումից: Այն ստացվում է ահա այս երիտասարդների շնորհիվ, ովքեր կամավորներ են սահման ամրացնելու գործում:

Իսկ ովքե՞ր են նրանք՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության տղաները, ովքեր ոչ այլ ոք են, քան հենց իրենք՝ պատերազմի մասնակիցներն ու հերոսները, ապա կամավորներ և իրենց անունը նշել չկամեցող կազմակերպություններ, ովքեր տարբեր օրերի ընթացքում բեռնատարներ տրամադրեցին անվադողերը դիրքեր հասցնելու համար: 10 բեռնատար՝ երկու օր առաջ, 8 բեռնատար՝ այսօր:

Խորին շնորհակալություն և՛ կամավորներին, և՛ բեռնատարներ տրամադրող, բայց հսմեստորեն իրենց անունը նշել չուզեցող կազմակերպություններին, և՛ պատերազմի մասնակիցներին ու մեր հերոսներին, որ կանգնեցին ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական ակումբի և ակումբի նախագահ Ժորա Աբգարյանի կողքին:

Իսկ ես, որպես ակումբի իրադարձությունների մեկնաբան, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորին ու նրանց հետ մեկտեղ հենց ակումբի նախագահ Ժորա Աբգարյանին, որ չնայած իր այսքան երիտասարդ տարիքին, այսպես մեծ հայրենասեր է, հայրենիքի նվիրյալ և իր գործի մեծն ջատագով:

Աստված բոլորիդ պահապան ու թող ձեր ճանպարհը միշտ կանաչով պատվի:


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան


    

#ՏԻԳՐԱՆԱԲԳԱՐՅԱՆմարտականպատրաստությանակումբ


    

30.10.2019 թ.

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
654 | 0 | 0
Facebook