Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրականության դաժան դեմքը լուսաբացից երեք ժամ առաջ

11:51, pazar, 27 ekim, 2019
Իրականության դաժան դեմքը լուսաբացից երեք ժամ առաջ

Նախ ասեմ,

որ համակարգիչ հնարողի հե՛րն անիծած,

բջջային հնարողի է՛լ մերը…


    

Ապրո՜ւմ էինք մեզ համար-

Կենդանի նամակներ գրում,

Կենդանի գծերով խոսում,

Անհանգստանո՜ւմ ուշանալու համար,

Ուրախանո՜ւմ անսպասելի վերադարձով,


    

Հիմա ի՞նչ, ոչի՜նչ-

Ո՛չ ռոմանԾիկա կա, ո՛չ սպասման թրթի՜ռ…


    

- Ո՞ւր ես, ո՞ւր հասար:

- Առաջին հարկում եմ, բարձրանում եմ:

Մնաց երեք հարկ:

… - Հիմա որտե՞ղ ես:

- Հասա՛ երրորդ հարկ, գալի՜ս եմ:

Հասնեմ դռան մո՜տ կզանգեմ:

- Դռան զանգը, թե՞

- Չէ, հեռախոսով կզանգեմ, իմն անվճար է:

- Վայբերով զանգի, որ տեսնեմ:


    

Ապրում ենք այսպե՜ս՝

առանց հաշվելու թե քանի՞ տերև մնաց աշխարհում,

թե քանի՞ աստղ է փայլում երկնքում,

ո՞վ մնաց երկրում,

ո՞վ թռավ երկինք…


    

Երազում էինք դառնալ տիեզերագնաց,

հիմա երազո՜ւմ ենք

դառնալ ախրաննիկ…


    

Ո՛չ ռոմանԾիկա կա, ո՛չ սպասման թրթի՜ռ…


    

Առաջ մեզ դուր էին գալիս կնոջ ծնկները,

հիմա մեզ դուր են գալիս ՄԵՐ ծնկները, երբ

ծովը հասնում է ծնկներին…


    

Չէ՜, ռոմանԾիկա չկա՛, չկա՛ սպասման թրթիռ…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3067 | 0 | 0
Facebook