Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսկ պատճա՞ռը լռության…

08:25, perşembe, 24 ekim, 2019
Իսկ պատճա՞ռը լռության…
    
    

Սերը մե՜ղք էր, իսկ մենք

տանջում էինք նրան

ու շարունակվում էր այդպես՝

վիճա՜կ,

տառապա՜նք…


    

Դու վախենո՜ւմ էիր սիրել,

Ես վախենո՜ւմ էի մերժվել,

և այդպես օ՜ր-օրի սերը ծերացավ,

և այդպես օ՜ր-օրի տարիներն անցան…


    

Սերը մե՜ղք էր իրոք,

Մենք տանջում էինք նրան


    

Ըմբոստության ոգին, որ պիտի քեզ գրկեր,

քեզնով ջերմանար,

քո շնչով լցվեր,

կուսական կրծքիդ աղոթքներ գրեր-

Ժամանակ չգտավ՝

կարոտներիս ձիու հետ

երազներում կորավ,

Կարոտները հեռացա՜ն,

Չվերադարձա՜ն…


    

Սերը մե՜ղք էր, իսկ մենք

Տանջում էինք նրան:


    

Անհասկանալի մերժումներից մութ,

չասված խոսքերից (գուցե նեղացած)

Սերն իր ճամպրուկը կապեց

(գնալուց առաջ)

Սերը թռա՜վ, գնա՜ց…


    

Սերը մե՜ղք էր, գնա՜ց

Ա՜խր շա՜տ էր տանջված:


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2657 | 0 | 0
Facebook