Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժլատ Արև

08:12, perşembe, 24 ekim, 2019
Ժլատ Արև

Խորհի՜ր թե ի՞նչեր կարող եմ ասել,

Չեմ խոսում սակայն,

Դեռ բառ չեմ գտել՝

Մի այնպիսի բառ, որ կարողանա

Աշխարդ շրջել:


    

Արդեն վաղո՜ց է, որ այսպես անշարժ

Կանգնած իրար ենք նայում ես ու հույզերս

Խղճում եմ նրանց, նրանք էլ գուցե ինձ,

Իսկ գիտե՞ս քանիսն են անցել - գնացել

չասված խոսքերից…


    

Խոսքերի ծո՜մ,

Հույզերի ալի՜ք,

Հավատի անկո՜ւմ…


    

Իսկ հավատները զորքե՛ր են շարժում,

Հարսնաքողի հետ հարսանի՛ք անում,

Հարսնագողի հետ սեղա՛ն են նստում,

Սակայն չե՛ն խոսում,

Քանզի բարձրաձայն ասված խոսքից սխալ՝

Մի օրհնանք - կարող է տասն անեծք դառնալ՝

Փաթաթվել վզիդ,

Լեզվիդ դառնանալ,

Սրտիդ հետ սերտաճել

Բազմանալ…


    

Շատ մի՛ չարչարիր սիրտը իմ նեղված,

Թող այն աշխատի հույզերիս չափով:


    

Աշնան ժլատ արևի նման

Խոսքերս չասված

Թող լինեն սիրո լո՜ւռ ապաշխարանք…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2961 | 0 | 0
Facebook