Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լուսնյակ հկ-ի հերթական նախաձեռնությունը Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներում

17:37, çarşamba, 23 ekim, 2019
Լուսնյակ հկ-ի հերթական նախաձեռնությունը Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներում
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հոկտեմբերի 17-ին «Լուսնյակ» ՀԿ-ն և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյանը և Լուսինե Բադալյանը այցելեցին Սպիտակի բժշկական հիվանդանոց և տեղի պոլիկլինիկա՝ տեղում ծանոթանալու թե՛ հիվանդանոցում, թե՛ պոլիկլինիկայում առկա խնդիրներին, միասին լուծումներ փնտրելու ակնկալիքով: Այցի ժամանակ քննարկվեցին մի քանի ծրագրեր, որոնց իրագործման համար առաջարկեցինք նաև մեր աջակցությունը: Այնուհետև Լոռու մարզի Պարնի գյուղում, որտեղ հանդիպում ունեցան գյուղապետի հետ, և նրա հետ միասին այցելեցին նաև գյուղի պոլիկլինիկա և նոր կառուցված մանկապարտեզ: Պետք է նշել, որ չնայած որոշ խնդիրների, որոնք բացառապես վերաբերում են նոր տեխնիկայով զինելուն, վերը նշված բոլոր վայրերում տիրում էր կատարյալ մաքրություն, ինչը հիացրել էր պատգամավորներին:
    
     Մեծ Պարնի այցի ժամանակ պատգամավորների աչքից չվրիպեց գյուղում գտնվող եկեղեցին։ Պարնիի գյուղապետ՝ Գագիկ Պալյանը շեշտեց, որ եկեղեցին վերակառուցվել է գյուղի բարերաներից մեկի՝ Ռոբերտ Օխանյանի կողմից, ինչը հետաքրքրություն առաջացրեց պատգամավորներին, նրանք արժևորեցին այն փաստը, որ եկեղեցին վերանորոգվել է՝ պահպանելով իր պատմամշակութային արժեքը։ Պատգամավորները Խորհուրդ են տալիս մյուս բարերարներին հետևել նմանօրինակ նախաձեռնությանը, և ոչ թե՛ կառուցել նորը, այլ վերանորոգել հինը։ Նրանք կարծում են, որ եկեղեցին կարող է դառնալ զբոսաշրջության ոգևորիչ կառույց։ Ի դեպ այդ տարածքում է գտնվում նաև բնության մի հրաշալիք Թռչկան ջրվեժը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3032 | 0 | 0
Facebook