Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գյուլբուդաղյանցը հրաժարակա՞ն է տալիս

00:36, cuma, 18 ekim, 2019
Գյուլբուդաղյանցը հրաժարակա՞ն է տալիս

ArmSport-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական շտաբի հետ միասին ՀՖՖ-ում հանդիպում է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
    
    

Ըստ մեր աղբյուրների՝ Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել. Դա եղել է մարզչի որոշումը, այլ ոչ թե ՀՖՖ-ի պահանջը:
    
    
    

Վանեցյանը վստահություն է հայտնել մարզչին և հայտնել, որ վերջինս աշխատանքից ազատված չէ, սակայն Գյուլբուդաղյանցը չի փոխել որոշումը:


    
    

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ժամը 19: 20-ի դրությամբ հրաժարականի դիմում չի եղել և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:


    

Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային թիմի մարզչական ղեկին է 2018 թվականի հոկտեմբերից:

Kaynak: armsport.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1473 | 0 | 0
Facebook