Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ. Անի Կարապետյան

12:54, cumartesi, 05 ekim, 2019
ԻԴԵԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ. Անի Կարապետյան

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

Սիրելի Արփինե Հովհաննիսյան, կարդացի Ձեր անդրադարձն անհայտ սեռի էակ հանդիսացող, հհշական թալանչի դպրոցի կարկառուն ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին: Վերջին օրերի միջադեպը, երբ սույն անձնավորությունը դարձյալ ցույց տվեց իր ստոր դեմքը, և՛ս մեկ անգամ ինձ համոզվելու առիթ տվեց, որ քաղաքականությամբ զբաղվող մեր կանայք ավելի արժանապատիվ ու կայացած են, քան որոշ տղամարդիկ:
     Որպես կին և որպես քաղաքագետ՝ ինքս անթույլատրեկի եմ համարում անձնական բնույթի վիրավորանքների և լկտի արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճում, առավել ևս որ նման կեղտոտ մեթոդները գործի են դրվում կանանց հանդեպ:
     Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանին, կարող եմ շեշտել, որ վաղուց եմ տվել նրա բնութագիրը: Նա շատ, անչափ շատ հեռու է տղամարդ լինելուց, միաժամանակ նրան կին էլ չենք կարող համարել, քանի որ բազմաթիվ կանայք նրանից ավելի պատիվ և կամային հատկանիշներ ունեն: Ուստի եթե Անդրանիկ Քոչարյանը ծնված լիներ նիկոլյան թավշյա դարաշրջանում, նա կլիներ իսկական, իդեալական տրանսվեստիտ:
     Ծնված չլինելով նիկոլյան դարաշրջանում ՝ նա հանդիսանում է նիկոլի քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածի քաղաքական ծնունդ, չնայած նրա արարքներն այն տարիներին Գյումրիում կրել են խիստ քրեական բնույթ: Գյումրու տարիքով բնակիչները մինչ օրս ահուդողով են հիշում Անդրանիկին ու նրա բանդային, որը մութ ժամերին տեռորի մեջ էր պահում ողջ Լենինականը:
     «Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից… Խմբի առջեւից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը» ՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը»: Սա մեջբերում է «Հրապարակ» օրաթերթի համապատասխան հոդվածից: Այդ բանդայի հիմնական նպատակը, ըստ «Հրապարակ» -ի, հետևյալն էր՝ ՀՀՇ-ական թալանը սկսելուց առաջ հրոսակախումը պետք է ապահովեր վախի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ ու չընդվզեր իրականացվող անարդարությունների դեմ:
     Եվ այսօր «նոր Հայաստանում» սույն պարոնը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահում վիրավորել իշխանության ընդդիմախոսներին:
     Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի խուլիգանական պահվածքը պաշտպանել է ՔՊ-ի ջահելների խմբակը և մասնավորապես՝ Լուսինե Բադալյանը, նույն ինքը՝ Լուլուն: Սա միանգամայն սպասելի էր, քանի որ այսօրվա իշխանությունների պատկերացրած կանացի կերպարը թուրքի առաջ խոնարհվող կինն է, և հայրենասեր ու սկզբունքային կնոջ կերպարը իրենց համար խորթ է և ոչ ընդունելի: Անի Կարապետյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2924 | 0 | 0
Facebook