Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց դիմում

19:25, perşembe, 03 ekim, 2019
Բաց դիմում

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Ռ. Օսիպյանին
     Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից

Բաց դիմում

Պարոն գեներալ-մայոր, Ձեզ եմ ներկայացնում ինձ համար մտահոգիչ մի գործողության մասին: Ես գրանցված եմ Ձեր կողմից 31.07.2019թ-ի քաղաքացիների ընդունելությանը, 25.07.2019թ-ին ինձ զանգահարեց ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը և ասաց, որ դու գրանցված ես ոստիկանության պետի կողմից 31.07.2019թ-ի քաղաքացիների ընդունելությանը և առաջարկեց ոստիկանության պետի մոտ ընդունելության գնալու փոխարեն ես 26.07.2019թ-ին գնամ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կազմակերպած ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությանը: Ես հրաժարվեցի և ասացի, որ ես գնալու եմ ոստիկանության պետի մոտ ընդունելության: Մոտ 15-20 րոպե անց ինձ զանգահարեց ոստիկանության ՇՄ վարչությունից պարոն Ղարիբյանը և նույն առաջարկությունն արեց, որ ես գնամ վարչությունում կազմակերպված ընդունելությանը, ես պարոն Ղարիբյանին նույնպես մերժեցի, ասացի որ ես գնալու եմ ոստիկանության պետի կողմից քաղաքացիների ընդունելությանը, ինչպես հետո պարզեցի պարոն Ղարիբյանը վարչության Շտաբի պետն է: Պարոն գեներալ-մայոր Ձեզ հասցեագրած իմ դիմումներով, ինչպես նաև Ձեզ հետ արդեն չորս անգամ հանդիպումների ժամանակ փաստեր և հիմնավորումներ ներկայացնելով խնդրել եմ Ձեզ, որ պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության որոշ պաշտոնատար անձիք, այդ թվում ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը, այսքանից հետո Մինո Մխիթարյանը համարձակվում է զանգահարել ինձ և այդպիսի առաջարկություն անել, հետաքրքիր է ով է նրան այդքան համարձակություն տվել, մի գուցե Մինո Մխիթարյանին արդեն երաշխիք է տված, որ նա պատասխանատվության չի ենթարկվելու: Հիմա ես մտածում եմ, արդյոք իմաստ ունի մեկ անգամ ևս Ձեր մոտ ընդունելության գալ, թե իմաստ չունի, մի գուցե Ձեր մոտ ընդունելության գալու համար ես պետք է Մինո Մխիթարյանից թույլտվություն ստանամ:
     Պարոն գեներալ-մայոր արդյոք Դուք տեղյակ եղել եք, որ Մինո Մխիթարյանը վերը նշված առաջարկով պետք է ինձ զանգահարի թե ոչ, եթե ոչ, ապա ում հանձնարարությամբ կամ թույլտվությամբ է նա զանգահարել ինձ և առաջարկել ոստիկանության պետի մոտ ընդունելության գնալու փոխարեն ես գնամ ոստիկանության ՇՄ վարչություն՝ ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության, ինչ նպատակ է հետապնդել ինձ ոստիկանության ՇՄ վարչություն գնալու առաջարկը: Հույսով եմ չեն ասի, որ Երևանը Արթիկից ավելի հեռու է, քան Գյումրին կամ Երևանում ավելի շոգ է քան Գյումրիում, դրա համար նրանք իմ մասին են մտածել, որպեսզի ես չչարչարվեմ հասնեմ Երևան;
     Պարոն գեներալ-մայոր մեկ անգամ ես խնդրում եմ ձեզ, պատասխանատվության ենթարկեք, պատժեք դրանց:

Դիմող՝ Հ.Մահորյան
     29.07.2019թ.

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
973 | 0 | 0
Facebook
COMMENT.am