Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչ է նշանակում «թարաքյամա»

21:18, çarşamba, 02 ekim, 2019
Ինչ է նշանակում «թարաքյամա»

Խորհրդային տարիներին Ադրբեջանում ու նաև Հայաստանում հայտնի ղարաբաղցի մի երգչուհի կար` Արև Բաղդասարյանը: Նրա բոլոր կատարումները ներծծված էին թուրքա-ադրբեջանական մեղեդայնությամբ, թուրքական երգերին բնորոշ գեղգեղանքներով ու կլկլոցներով: Ահա այս Արև Բաղդասարյանի ամենահայտնի կատարումը «Նախշուն բաջի» կամ «Ինձ ասըմ են՝ եր կաց պար եկ» երգն էր: Ներկայիս տարեցները կհիշեն, որ այդ երգում հիշատակվում է նաև «Թարաքյամա» անունով պարը: Համոզված եմ, հատկապես հայաստանցիներից շատերը չգիտեին, թե «թարաքյամա» -ն այդ ինչ պար է ու, ընդհանրապես, ինչ է նշանակում «թարաքյամա»:

Պարզվում է, Միջին Ասիայից մեր տարածաշրջան ներթափանցած խաշնարած ցեղերին տրված «թարաքյամա» անունը ծնունդ է առել 14 – 15-րդ դարերում, երբ մեծ քանակությամբ թուրքմենական վաչկատուն ցեղեր հաստատվեցին ներկայիս Ազերբայջանի տարածքում:

«Թարաքյամա» եզրույթը թուրքմեն անվան արաբական հոգնակի ձևն է և նշանակում է «թուրքմեններ»:

Նկարում՝ թուրքմենական (թաթարական) «թարաքյամա» ցեղի ներկայացուցիչներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5709 | 0 | 0
Facebook