Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրապատում

00:35, cumartesi, 21 eylül, 2019
Իրապատում
    
    

Երկար ձգվեց օրս և հապաղեց անհոգ
     Երես առած կնոջ քմայքներում անհոդ,
     Ես փորձեցի կապել երազանքս կյանքին,
     Առարկեցին ձրի, թե թախիծս է անգին։

Իմ այս բախտից խռով անանձնացա կրկին
     Եվ գգվեցի անուշ ոտք չկոխած երկրին,
     Լույսի նման անբիծ, լույսի նման մաքուր,
     Հնարեցի սիրո հրեշտակին մատույր։

Շողի նման սռսուռ, հույզի նման անխառն,
     Թանկ հուշի պես աղի, արցունքի պես անափ,
     Տարա դեպի երկինք, առանց դարձ ու կանգառ
     Եվ ձգեցի աստղի ցոլանքի մեջ՝ շառափ։

-Ցավի տրոփն ի՞նչ է, սրտիս նման թնդա,
     Որ հուզմունքից միայն արձագանքս մնա․․․
     Հույլս, եթե անփույթ, ապա նաև դանդաղ,
     Հածի դեպի գիշեր՝ կախարդական, ավաղ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3739 | 0 | 0
Facebook