Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ադամի կողոսկրից Եվայի ստեղծման առասպելը` թյուրիմացության արգասիք

09:26, salı, 17 eylül, 2019
Ադամի կողոսկրից Եվայի ստեղծման առասպելը` թյուրիմացության արգասիք

Որքան էլ տարօրինակ է, իրենց քրիստոնյա ու Աստվածաշունչը կարդացած համարողներից շատերն այն կարծիքին են, թե եդեմական այգում Եվան և Ադամը խնձոր են կերել: Այդ մասին նույնիսկ գրքերում են գրում, նույնիսկ հայտնի նկարիչների կտավներում Եվայի ձեռքին խնձոր է պատկերված: Բայց Աստվածաշնչում խնձորի մասին հիշատակություն ամենևին չկա: Այնտեղ ասված է իմացության ծառի պտղի մասին: Բացի այդ, պետք է իմանալ նաև, որ Մերձավոր արևելքում խնձորի ծառ չի աճում, ուրեմն Եվայի ու Ադամի կերած պտուղը չէր կարող խնձոր լինել: Կարելի է ենթադրել, որ Եվան ու Ադամը թզի ծառի պտուղը՝ այսինքն թուզ են կերել ու դրա տերևներով են ծածկել իրենց մերկությունը:

Ոչ միայն անհավանական, այլև ծիծաղելի է նաև աստվածաշնչական մեկ ուրիշ պատմություն: Խոսքս վերաբերում է Ադամի կողոսկրից Եվայի արարմանը: Բանն այն է, որ, ըստ բժշկական վիճակագրության, միջինը յուրաքանչյուր քսան մարդուց մեկն ավելորդ կողոսկր ունի, ընդ որում տղամարդկանց մարմնում այն մոտ երեք անգամ ավելի հաճախ է պատահում, քան կանաց մարմնում:

Իսկ Ադամի կողոսկրից Եվայի արարման մասին առասպելը որոշ պատմաբաններ բացատրում են սովորական թյուրիմացությամբ:

Շումերական առասպելի Էնկի աստծու կողը ցավում է: Շումերերենում «կող» -ին «թի» են անվանել:

Էնկիի կողը բուժելու համար կանչում են Նինթի աստվածուհուն: Նինթի անունը և՛ «կողից ծնված կին», և՛ «կյանք տալ» է նշանակում:

Գիտնականների կարծիքով՝ ահա՛ այստեղ է թյուրըմբռնման արմատը: Հին հրեաների ցեղախմբերը Նինթին Եվայով են փոխարինել, քանի որ Եվան նրանց համար եղել է մարդկության առասպելական նախամայրը, այսինքն՝ եղել է «կյանք տվող կին»:

Բայց այնպես է ստացվել, որ հրեաների հիշողությունը պահպանել է նաև Նինթիի երկրորդ նշանակությունը («կողոսկրից ծնված կին»): Հենց այս երկրորդ նշանակությունից էլ ծնունդ է առել այն առասպելը, թե Եվան Ադամի կողոսկրից է արարվել:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
3397 | 0 | 0
Facebook
COMMENT.am