Եթե որևէ մեկին հարցնեք, թե Ալբերտ Էյնշտեյնն ինչի համար է «Նոբել» մրցանակի արժանացել, ապա, ամենայն հավանականությամբ, շատերը կպատասխանեն, թե հավանականության տեսության համար: Բայց իմացեք, որ «Նոբել» մրցանակի կոմիտեն այս աշխարհահռչակ գիտնականին մրցանակ է շնորհել ֆոտոէֆեկտի օրենքների բացահայտման համար:
Իրականությանը չի համապատասխանում նաև տարածված այն առասպելը, թե Էյնշտեյնը դպրոցում ուսանելու տարիներին «Մաթեմատիկա» առարկայից ցածր առաջադիմություն է դրսևորել:
Բայց մեծ գիտնականի մասին կա նաև մի պատմություն, որը շատ հավանական է, ու այն կարող էր իսկապես նրա հետ տեղի ունենալ: Օրինակ՝ գրում են, թե մի անգամ նա բացում է գիրքը և այնտեղ գտնում է 1500 դոլար արժողության չօգտագործաված չեկ: Դա կարող էր տեղի ունենալ, որովհետև Էյնշտեյնն առօրյա կյանքում շատ ցրված է եղել: Պատմում են, թե նա նույնիսկ չի հիշել իր տան հասցեն՝ «112, Մերսերսթրիտ, Թրինսթոն, Նյու Յորք նահանգ»:
Շատ հնարավոր է, որ ճշմարիտ է նաև հետևյալ պատմությունը:
Երիտասարդ Էյնշտեյնը հաճախ տնից դուրս է եկել իր սիրած հնամաշ պիժամայով:
-Այս ի՜նչ անփույթ եք հագնվում, մարդիկ ի՞նչ են ասելու ձեր մասին, - զարմացած ասել են հարևանները:
-Ինձ համար մեկ է, որովհետև ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում, - պատասխանել է Էյնշտեյնը:
Անցնում է երեսուն տարի: Էյնշտեյնի հագին նույն պիժաման է:
-Ինչո՞ւ եք այդպես անփույթ հագնվում, մարդիկ ի՞նչ են ասելու ձեր մասին, - ասում են նրա նոր հարևանները:
Արդեն հռչակավոր դարձած ֆիզիկոսը պատասխանում է.
-Ինձ համար մեկ է, որովհետև այստեղ ինձ բոլորը ճանաչում են: