Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աստված տվողին է տալիս ՝ Կարեն Փոլադյան

11:34, cuma, 13 eylül, 2019
Աստված տվողին է տալիս ՝ Կարեն Փոլադյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, հանցավոր խմբավորումների անդամներին» վերջերս հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրենքի նախագիծը արդեն շրջանառության մեջ է: Եթե այն իրոք գործարկվի և աշխատի ապա տնտեսական էֆեկտը կլինի ցնցող և վերջապես կվերականգնվի սոցիալական արդարությունը:

Ըստ օրենքի ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման դեպքում, դրա բռնագանձման հարցը լուծում են դատարանները:

Այստեղ հարց է առաջանում, իսկ արդյոք դատական համակարգի աշխատակիցների շրջանում չկան պաշտոնյաներ, որոնք ունեն ապօրինի ծագում ունեցող գույք:

Օրինակ

«ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ըստ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի տարեկան ստանում է 7 միլիոն 847 հազար դրամ աշխատավարձ:

Բայց ունի 25 միլիոն դրամ, 98 հազար ամերիկյան դոլար ու 4300 եվրո:

Նրա կինը՝ Նաիրա Սարգսյանը տարեկան ստանում է 1 միլիոն 254 հազար դրամ աշխատավարձ: Բայց ունի 21 միլիոն 500 հազար դրամ, 42 հազար ԱՄՆ դոլար ու 3800 եվրո դրամական միջոցներ:

Անցյալ տարի էլ 16 միլիոն 320 հազար դրամով ձեռք է բերել բնակարան։

Ի դեպ մինչ այս Փոլադյանները ունեցել են ևս երեք բնակարան և երեք հողամաս:

Փաստացի Փոլադյանների ընտանիքը տարեկան մոտ 9 միլիոն դրամ եկամտով կարողացել են ձեռք բերել չորս բնակարան, երեք հողամաս և խնայել 46.500.000 ՀՀ դրամ, 140.000 Ամն դոլար, 8100 եվրո:

Ընդունեք որ սա ուղղակի հանելուկ է և դեմ ֆիզիկայի օրենքներին:

Ապացուցված դրույթ կա, եթե աշխարհում ինչ որ մեկի մոտ մի բան ավելանում է, պարտադիր ինչ որ մեկի մոտ էլ պիտի պակասի:

Հաշվի առնելով վերը նշված դրույթը և Կարեն Փոլադյանի զբաղեցրած պաշտոնը շատերը պնդում են, որ այն ինչ ավելացել է վերջինիս մոտ, պակասել է դատական դեպարտամենտում:

Եվ իրոք լուրեր են պտտվում, որ դատական դեպարտամենտում մինչ օրս կան գրանցված, բայց գոյություն չունեցող աշխատակիցներ, որոնց գումարները յուրացվում են, կան անհամաչափ ծախսեր և այլն:

Սակայն ես կարծում եմ, որ Կարեն Փոլադյանի դեպքում աշխատում է այլ կանոն, այն է՝

«Աստված տվողին է տալիս»:

Կարծում եմ, որ իր պաշտոնի նշանակվելիս և պաշտոնավարման ժամանակ Կարեն Փոլադյանը այնքան է տվել, որ Աստված որոշել է նաև իրեն տալ:

Թե ինչ կտա վերջնական արդյունքում Տերը Կարեն Փոլադյանին, կարծում եմ հայտնի կդառնա 2020թ-ի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:


    

Արցախ Լրահոս

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1101 | 0 | 0
Facebook
COMMENT.am