Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խորհրդային Միության իշխանությունների հորինած առասպելներից մեկի մասին

20:19, çarşamba, 11 eylül, 2019
Խորհրդային Միության իշխանությունների հորինած առասպելներից մեկի մասին

Այսօր էլ շատերն այն համոզմանն են, թե 1941 թվականի հունիսի 22-ին խորհրդային ամբողջ ժողովուրդը, մեկ մարդու նման, սրբազան պատերազմի ելավ Գերմանիայի դեմ հանուն հայրենիքի ազատության ու անկախության: Դարձյալ շատերը տարակույս չունեն, որ հարյուր հազարավոր կամավորներ հերթ են կանգնել զինկոմիսարիատների դռների մոտ, և որ Կարմիր բանակի զինվորները մինչև վերջին փամփուշտը կռվել են թշնամու դեմ, որ խորհրդային մարդկանց զանգվածային, անօրինակ հերոսության շնորհիվ է կոտրվել ֆաշիզմի ողնաշարը:

Իսկ ճշմարտությունն այն է, որ զենքը, որով Ստալինը հաղթեց պատերազմում, ոչ թե տանկն էր, ինքնաթիռը կամ հրանոթը, այլ « Загради́тельные отря́д» -ները (արգելափակիչ ջոկատներ), որոնք տեղում գնդակահում էին մարտադաշտ լքողներին:

«Անսպասելի ու հանկարծակի» սկսված պատերազմի առաջին իսկ օրը ստորագրվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանը, որը նախապես կազմվել, քննարկվել ու Ստալինի կողմից հաստատվել էր: Բազում էջերից կազմված այդ փաստաթուղթը, ինչ խոսք, մեկ օրում չէր կարող ստեղծվել, որը վկայում է, որ ԽՍՀՄ-ի համար Գերմանիայի հարձակումն ամենևին էլ անակնկալ չի եղել: Ըստ այս հրամանագրի ռազմական դատարանների իրավասությանն էր հանձնվում 1932 թվականի օգոստոսի 7-ին ընդունված «Հակահեղափոխական գործունեության մասին» օրենքի, ինչպես նաև «Իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու մասին» օրենքի գործադրումը: Այնուհետև ռազմական դատարանների վարույթին էր հանձնվում «Բնակչության շրջանում տագնապ հարուցող կեղծ լուրերի տարածման» և «Ռազմական ձեռնարկությունների աշխատողների ինքնագլուխ հեռանալն աշխատանքից» հոդվածներին ենթակա գործերի քննությունը: 1941 թ. օգոստոսի 16-ին հրապարակվեց Կարմիր բանակի Գերագույն գլխավոր հրամանատարության Ստավկայի թիվ 270 հանրահայտ հրամանը, որը սահմանում էր, թե ԽՍՀՄ զիված ուժերի զինծառայողները ինչպիսի պայմանների առկայության դեպքում կարող են դասալիքներ համարվել: Այդ փաստաթղթումհետևյալն էր գրված.

«Հրամայում եմ.

1.Մարտի ժամանակ իրենց համազգեստից տարբերանշանները պոկած ու դասալքած կամ թշնամուն գերի հանձնված հրամանատարներին ու քաղաշխատողներին համարել չարամիտ դասալիքներ, որոնց ընտանիքները ենթակա են կալանավորման՝ որպես երդմնազանցի և Հայրենիքի դավաճանի ընտանիքներ: Պարտավորեցնել վերադաս հրամանատարներին և կոմիսարներին տեղում գնդակահարել հրամկազմի նման դասլիքներին:

2.Պարտավորեցնել յուրաքանչյուր զինծառայողին, անկախ նրա ծառայողական դիրքից, վերադաս հրամանատարից պահանջել, եթե նրա զորամասը շրջապատման մեջ է, կռվել մինչև վերջին հնարավորությունը յուրայիններին միանալու համար, և, եթե այդպիսի հրամանատար կամ կարմիրբանակայինների զորամաս, թշնամուն հակահարված տալու փոխարեն, կնախընտրի գերի հանձնվել, բոլոր միջոցներով՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային, ոչնչացնել, իսկ գերի հանձնված կարմիրբանակայինների ընտանիքներին զրկել պետական նպաստից և օգնությունից:

3.Պարտավորեցնել դիվիզիաների հրամանատարներին և կոմիսարներին անմիջապես պաշտոններից հեռացնել գումարտակների ու գնդերի այն հրամանատարներին, որոնք մարտի ժամանակ թաքնվում են ճեղքերում և վախենում են ճակատամարտը ղեկավարել մարտադաշտում, նրանց պաշտոնանկ անել որպես ինքնակոչերի, դարձնել շարքային, և անհրաժեշտության դեպքում տեղում գնդակահարել՝ նրանց պաշտոնում նշանակելով կրտսեր հրամկազմից կամ շարքային կարմիրբանակայիններից խիզախներին»:

Պետական նպաստից և օգնությունից զրկելը նշանակել է սովամահություն, քանի որ բանվորների և ծառայողների աշխատավարձով կարելի էր ամսական գնել ընդամենը 2 – 3 կիլոգրամ մթերք: 1944 թվականի միջին ամսական աշխատավարձով կարելի էր գնել ընդամենը 5, 3 կիլոգրամ կարտոֆիլ:

Պատերազմի ամբողջ ընթացքում ռազմական դատարանները դատապարտել են 2 միլիոն 530 հազար 683 մարդու: Դրանցից միայն 994 հազարն է եղել զինծառայող: Ռազմական դատարանների կողմից դատապարտվածներից 1, 5 միլիոնը քաղաքացիական անձինք են եղել: Գնդակահարության է դատապարտվել 217 հազար 80 մարդ: Սա միայն ռազմական դատարանների գծով՝ չհաշված Ներքին գործերի ժողկոմիսարիատի Հատուկ խորհրդի դատավճիռները, չհաշված արգելափակիչ ջոկատների մահապատիժները, չհաշված հրամանատարների կողմից տեղում գնդակահարվածները: 217 հազար մահապատժի ենթարկվածներից 135 հազարը (10 դիվիզիա) զինծառայողներ են, 82 հազարը` քաղաքացիական անձինք, հիմնականում` «հակահեղափոխականներ»:

Ուշադրության է արժանի նաև բռնաճնշումների ժամանակային դինամիկան: «Զինվորական հանցագործությունների» համար 1941-ին դատապարտվել է 117 հազար, 1942-ին` 299 հազար, 1943-ին` 218 հազար, 1944-ին` 88 հազար, 1945-ին` 69 հազար մարդ: Ինչպես տեսնում եք, ռեկորդային է եղել ոչ թե 1941, այլ 1942 թվականը: Էլ ավելի արտահայտիչ է «Հայրենիքին դավաճանելու համար» հոդվածով դատապարտվածների թվի աճի դինամիկան: 1941 թվականին դատապարտվել է 8976 մարդ, 1942-ին` 45 050, 1943-ին` 52 757, 1944-ին` 69 895 մարդ: Այսինքն` որքան մոտեցել է պատերազմի ավարտը, Հայրենիքն ավելի շատ «դավաճաններ» է բացահայտել:

Այսպիսին են փաստերը: Դրանք պարզապես պետք է իմանալ, բայց առավել դժվար է համակերպվել այդ փաստերից ծնունդ առնող եզրակացություններին:

Ստալինի հաղթանակի համար արյան ծովեր լցնելով` ժողովուրդն էլ ավելի ծանրացրեց իր պարանոցին դրված ծանր լուծը, վերադարձավ հարազատ կոլտնտեսություն և լիովին պատրաստ էր խորովվելու միջուկային պատերազմի կրակներում: Այո, պատմությունը «եթեներ» չի ընդունում, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ավարտ կունենար «ժողովրդի հաղթանակը», եթե բարի մարդիկ չօգնեին, որ ընկեր Ստալինը ժամանակից շուտ սատակի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4429 | 0 | 0
Facebook