Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրականում ով կլինի ընդդիմության առաջնորդը կորոշի ժամանակը. Վահան Բաբայան

18:45, pazar, 08 eylül, 2019
Իրականում ով կլինի ընդդիմության առաջնորդը կորոշի ժամանակը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների ուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրականում ով կլինի ընդդիմության առաջնորդը կորոշի ժամանակը:
     Նախ որևէ անգամ մի առաջնորդ չի եղել, եղել են առաջնորդներ, մեկը քիչ, մյուսը շատ, էն մյուսը ավելի շատ ձայներ են տարել:
     Խնդիրը մի առաջնորդի մեջ չէ և նույնիսկ մի առաջնորդի շուրջ համախմբվելը չէ, խնդիրը ընդդիմություն կամ դրա առաջնորդը լինելու մեջ էլ չէ, խնդիրը հաղթելու մեջ է:

Հաղթողը կլինի այն ուժը կամ ուժերը, որոնք դժվարին պահին կանեն այն ինչը մյուսները չեն կարող:
     Պայքարը պետք է առաջնորդեն ուժեղները, դա ասելով կամ խոսելով չի դա անցած ճանապարհ է, դա կենսակերպ է, դա գենետիկորեն տրված ուժ է, որը կամ ունես կամ չունես:

Շատերը սկսել են արդեն մտովի պաշտոններ բաժանել, բայց հիասթափեցնեմ ձեզ, սպասվում է մեծ պայքար և այդ իրական, այլ ոչ բուտաֆորիկ պայքարը ոչ թե պաշտոնների համար է, այլ իրական նոր և անկախ Հայաստանի»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2483 | 0 | 0
Facebook