Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր

23:59, cumartesi, 07 eylül, 2019
Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր


    

    
     18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
     Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակ ուղու 40 տարին:
     «Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին», - կարևորում է Արա Գևորգյանը։
     Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, ''Milen show-ballet dance school'', հատուկ հյուր` Rony Barrak և այլ անվանի հյուրեր:
     «Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
     https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/
     Տոմսերն առցանց https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1950 | 0 | 0
Facebook