Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆՈՐԱԹՈՒԽ ԴԱՇՆԱԿՆԵՐ ԱՅԴ ԵՐԳԸ ՁԵ՛Ր ՀԱԳՈՎ Է, ԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

20:51, pazartesi, 02 eylül, 2019
ՆՈՐԱԹՈՒԽ ԴԱՇՆԱԿՆԵՐ ԱՅԴ ԵՐԳԸ ՁԵ՛Ր ՀԱԳՈՎ Է, ԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ
    
ՆՈՐԱԹՈՒԽ ԴԱՇՆԱԿՆԵՐ ԱՅԴ ԵՐԳԸ ՁԵ՛Ր ՀԱԳՈՎ Է, ԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

    
    
     2009-ից ես տենելով դաշնակցության գերագույն մարմնի ծախվածությունը Սերժի ռեժիմին դեռրս 2009-ից եմ նրանց սթափության կոչ արել և «ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ» պահանջել չշեղվել իրենց կանոնադրությունից և ազգային հարցերում լինել անզիջում․․․ցավոք այնքան տարվեցին պորտֆելացավով, որ Սերժի բոլոր ազգադավ քայլերին մինչև վերջ աչք փակեցին․․․շատ- շատ եմ գրել, և արժանացել իրենց դաշնակ համարող կեղծ հայրենասերների հարձակումներին, բայց ճշմարտությունը մեկն է և ինձ չեն կարող լռեցնել․․․ նորից չխորանամ մանրամասների մեջ, , , Ժողովուրդը կույր չէր, տեսավ, որ դաշնակցությունը շեղվել է իր ուղեգծից և մերժեց, թույլ չտվեց ազգային ժողով մուտք գործել, , , ես հույսս չէի կորցրել, մտածում էի երիտասարդ դաշնակները չեն կրկնի իրենց առաջնորդների սխալները և դաշնակցությունը կրկին ժողովրդի վստահությանը կարժանանա, , , ցավոք սխալվեցի․․․https://www.youtube.com/watch?time_continue=1&v=_QE5uoNizGs այս վիդեոն դիտում եմ և մեծ ցավ եմ ապրում, որ երիտասարդ դաշնակները երգ են հորինել և պահանջում են, որ Փաշինյանի հրաժարականը․․․ ինչու՞, ինչու՞ անաղ ու հաց քրդի շներ․․դուք ո՞վ եք, ձեզանից ի՞նչ եք ներկայացնում, որ ժողովրդի անունից հանդես գաք, , մերժվածը հենց դուք եք, ոչ թե Փաշինյանը․․․․Դե իհարկե դրան նպաստել են Քոչարյանացավով տառապող իրենց գերագույն մարմնի առաջին դեմքերը․․․Երկիրը թալանած, մարդասպան Քոչին տեր կանգնելով դաշնակցությունը փորձում է մեր երկրում ճնշել, խափանել արդարադատության կայացմանը և նպաստում է քաոսային իրավիճակ ստեղծելուն․․․ Վրեժ են ուզում լուծել մեր վարչապետից, որ չեն անցել խորհրդարան, պորտֆելներ բաժին չի հասել․․․ Իմ ասածների հաստատումն է այս վիդեոն․․․փոխանակ իրենց սխալներն ուղղելու վրա կենտրոնանան, ազգային հարցերին հետամուտ լինեն, դարձել են աբիժնիկներ և խառնվել են պիցցա ուտողներին, պատվեր կատարող ծախվածներին և Փաշինյանի թիկունքին խփելով, փորձում են խարխլել Նոր Հայաստանի հիմքերը, , , հետո էլ, երբ ժողովուրդը պիտակում է «ծախված դաշնակներ» ազգ ու տակով, սուտի հայրենասերներով հարձակվում են ասողի վրա․․․ Սթափության կոչ եմ անում գերագույն մարմնի ընկերներ․ ձեր թույնը մի՛ փոխանցեք նորաթուխ դաշնակներին և գոնե նրանց միտքն ու հոգին միք աղտոտեք ու թունավորեք, ձեր մաղձը նրանց մի փոխանցեք, եթե իրոք մտածում եք հայրենիքի և ժողովրդի մասին․․․ նրանց համար հարթեք այնպիսի ճանապարհ, որ կարողանան կենտրոնանալ ազգային խնդիրներին լուծում տալուն, և հասնել այն ամենին ինչ ձեր կանոնադրությունում է ամրագրված, ոչ թե անմիջական միջամտություն ունենան, միանան երկիրը քանդող, ազգը պառակտող ռևանշիստներին, , , Այնքան է ձեր մեջ վրեժխնդրությունը նստած, որ այդ վիդեոյի տարածումը դուք չարգելեցիք նորաթուխ դաշնակներին և հիմա հպարտանում եք, որ այդ ջահելները ձեր ոխն են լուծում Նիկոլից, , , Ուշքի եկեք, գնալով ձեզ ավելի եք խայտառակում և մերժելի դառնում ժողովրդի կողմից․․․ Այս երգով դուք անցաք բոլո՜ր, Բոլո՜ր սահմանները
     Այ աբիժնիկներ ձեներդ գոնե կտրեք, տեղներդ վեր ընկեք, դուք 100 տարի Հայ-դատ ասացիք և ոչ մի դատավարություն էլ չտեսանք, 100 տարին բավական չէ՞ր, որ Հայկական հարցը ստանար իրավաբանական լուծում, ոչ թե ահռելի լոբիստական աշխատանք կատարվեր, որ աշխարհի տարբեր խորհրդարաններ որպես ողորմություն ընդունեին Հայոց ցեղասպանության իրողությունը, կամ էլ ամեն ապրիլի 24-ին սրտի տրոփյունով սպասեինք, որ ԱՄՆ- նախագահները կարտաբերե՞ն Genocide տերմինը, թե՞ ոչ․․․ Հայ-դատը դուք դարձրեցիք փող աշխատելու աղբյուր և խեղաթյուրեցիք նրա բուն բովանդակությունը և այդպես 100 տարի հույսներս դրեցինք դաշնակցության վրա, որ կկարողանաք Հայ-դատը հաղթական հանգրվան տանել, սակայն չարաչար սխալվեցինք, և լավ է, որ շուտ հասկացանք, որ պետք չէ ձեր վրա հույս դնել, այլապես ևս մեկ հարյուրամյակ էլ խաբված ժողովրդին կհամոզեք, որ ձեր գաղափարախոսությունը ճիշտ ուղղությամբ է առաջնորդում մեր ազգային խնդիրները, այնինչ ոչ մի աղերս էլ չունեք ազգայինի հետ, արդեն մենք դրանում համոզվեցինք, 1) Ազգադավ «Մադրիդյան սկզբունքները» դուք մեծ սիրով ընդունեցիք, ծպտուն չհանեցիք, Քոչին չասացիք, որ դուք իրավունք չունեք առանց ժողովրդի կամքը հարցնելու, նման արձանագրություններ ստորագրելու, որի բոլոր հիմնարար 4 կետերը բխում են Ադրբեջանի օգտին․ այդ արձանագրությունները հենց կապիտուլյացիա են նշանակում․․․ 2) Ֆուտբոլային դիվանագիտությունից ծնունդ առած Շվեյցարիայում 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ ամրագրված էր «Հայաստանը ճանաչում է թուրքիայի այսօրվա սահմանները, իսկ Թուրքիան էլ Հայաստանի», այսինքն ՝ մենք պահանջատեր չենք, այսինքն՝ մենք 100 տարուց ավել իզուր ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, որից և բխում է մեր պահանջարիրությունը մեր Արևմտյան Հայաստանի․ Լեզուներդ կապ էր ընկել դաշնակներ և ոչ միայն դաշնակները, այլ այսօր Փաշինյանի վրա հոխորտացողներ, անուններ չթվեմ, կերակրատաշտին մռտ գտնվողները, ինչու՞ էիք լռում շուրջ 10-ը տարի այդ ազգադավ պրոտոկոլները քնած մնալով Շվեյցարիայում, , , Արդարացե՛ք, լսում եմ, ո՞ր մեկդ դուրս եկաք Սերժի դեմ, ասեիք, - հետ կանչիր աշխարհին մոլորեցնող այս ազգադավ պրոտոկոլները, որն էլ ամուր էր պահում Սերժի աթոռը շուրջ 10-ը տարի, այդ թվում և դաշանակների պորտֆելները․․․ հանուն ձեր պորտֆելների, մարզպետների աթոռների, գյուղապետների աչք փակեցիք, ազգային բոլոր խնդիրների, երկրի ալան - թալանի, արտագաղթի վրա․․․ կույր էիք ձևանում, չէիք տեսնում, որ երկիրը բերել կանգնեցրել էին մի հանգրվանի առաջ, որ մի մազից էր կախված մեր դարերով երազած պետականության անկումը, ինչպես առաջին Հանրապետության․․․ ազգովին պետք է աղոթենք Փաշինյանի համար, Աստված նրա ծնունդն օրհնի, որ ժամանակին կանխեց, այլապես ձեր պաշտելի ռուսահպատակ Սերժը միլիարդների պետական պարտքի դիմաց Հայաստանը կծախեր Պուտինին, Արցախն էլ Ադրբեջանին, , , հիմա ի՞նչ է, որոշել եք ձեր ձախողումները, դավաճանական քայլերը Փաշինյանի վզի՞ն փաթաթել․ ինձ նման սթափ մտածողները շատ-շատ ենք, թույլ չեք տա, ականջներիդ օղ արեք․ մենք գտել ենք մեր առաջնորդին․ ազնիվ, նվիրյալ ու խելացի․․․ իսկ այդ երգը իսկական ձեր հագով է, դուք արդեն ձեր մարշը նվագել եք, քանզի արդեն դաշնակցությունը մերժված է Հայաստանում, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7615 | 1 | 0
Facebook