Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոգելից խմիչքն ու լյարդի թորշոմելը (ցիռոզ)

23:12, cumartesi, 10 ağustos, 2019
Ոգելից խմիչքն ու լյարդի թորշոմելը (ցիռոզ)

Վաղուց ի վեր այնպիսի սարսափելի հիվանդությունը, ինչպիսին է լյարդի թորշոմումը, կապել են ոգելից խմիչքի չարաշահման հետ: Այդ համոզմանն են եղել բժիշկները և, բնականաբար, նաև «բնակչության լայն զանգվածները»: Ընդ որում շատ քչերին են շփոթեցրել այն փաստերը, որոնք հերքում են մարդու լյարդի վրա ալկոհոլի այդ աստիճան կործանարար ազդեցությունը: Օրինակ՝ անհասկանալի է եղել, թե ինչու գործնականում անհնարին է մաքուր ալկոհոլի ներգործությամբ կենդանիների լյարդի թորշոմում հարուցել: Անբացատրելի է եղել նաև այն, որ լյարդի ցիռոզը հաճախ պատուհասել է ծծկեր տարիքի երեխաներին:

Չինաստանում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ այս երկրի բնակիչների լյադի վրա ալկոհոլը նույնիսկ չնչին ազդեցություն չի ունենում:

«Կրակի վրա յուղ լցրեցին» եվրոպական մի շարք երկրների մասնագետները. ըստ նրանց կատարած հետազոտությունների՝ քրոնիկական ալկոհոլիզմով տառապող մարդկանց հետմահու ախտորոշումներում շատ հազվադեպ է հանդիպում «լյարդի ցիռոզ» ախտորոշումը:

Եթե լյարդի թորշոմելու պատճառը ոգելից խմիչքը չէ, ապա ի՞նչն է: Գիտնականները բացահայտել են ընդհանուր օրինաչափությունը. Ինչպես ալկոհոլամոլների, այնպես էլ սթափների լյարդի ցիռոզում հայտնաբերվում է պղնձի չափից ավելի պարունակություն: Այս մետաղն ինքնին ինչ-որ մի դժոխային նյութ չէ: Ավելին, չափավոր չափաբաժինների դեպքում այն կենսական անհրաժեշտություն է օրգանիզմի համար, և նույնիսկ չափահաս մարդու օրգանիզմ պղնձի հավելյալ քանակության «մուտքը» սովորաբար բացասական ազդեցություն չի ունենում, քանի որ դրա յուրացումն օրգանիզմի կողմից սահմանափակ է:

Քրոնիկական ալկոհոլամոլների խնդիրն այն է, որ նրանց օրգանիզմի առանձնահատկությունները շատ էականորեն են փոխվում, և այն սկսում է ինտենսիվորեն յուրացնել պղինձը: Եթե օրգանիզմ ներքափանցող պղնձի քանակը նորմայի սահմաններում է, ապա առանձնակի խնդիր չի ծագում, բայց եթե «թունդ խմողը» սկսում է անորակ ալկոհոլային խմիչքներ խմել, օրգանիզմ մտնող պղնձի ներթափանցման ուղիները լայնանում են:

Դեռևս 1911 թվականին շվեյցարացի պրոֆեսոր Հարտվիխը կարճ ու հստակ բացատրել է, թե ինչու է դա տեղի ունենում. «Խմորման ժամանակ սպիրտի հետ միասին գոյանում է նաև որոշակի քանակությամբ քացախաթթու, որը թորման ընթացքում սառեցման համար օգտագործվող պղնձյա խողովակների պղնձի որոշ մասը տարրալուծում է»: Ի բարեբախտություն ալկոհոլամոլների՝ զարգացած երկրների մեծ մասում օրինական ճանապարհով ալկոհոլ արտադրող գործարաններում սառեցնող խողովակները, որոնք նախկինում պղնձից կամ լատունից (համաձուլվածք, որի 50 տոկոսը կազմում է պղինձը) էին, փոխարինված են բարձրորակ չժանգոտվող պողպատով:

Դեռևս նախորդ դարավերջին գերմանացի մանկաբույժների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծծկեր երեխաների լյարդի ցիռոզի հիմնական պատճառը պղինձն է: Դրա ապացույցն է նաև այն փաստը, որ Հնդկաստանում կրծքով կերակրվող բազմաթիվ երեխաներ, որոնց կերակրում են կաթնային խառնուրդներով, լյարդի ցեռոզով են հիվանդանում, քանի որ այդ կերակուրները հիմնականում պատրաստվում են պղնձյա ամաններում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6585 | 0 | 0
Facebook