Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կարևորում է «Սփյուռքի իրավունք» շարժման կողմից բարձրացված խնդիրը քաղաքական օրակարգ բերելու և հասարակական լայն քննարկումներ սկսելու հայտարարությունը։

15:00, salı, 06 ağustos, 2019
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կարևորում է «Սփյուռքի իրավունք» շարժման կողմից բարձրացված խնդիրը քաղաքական օրակարգ բերելու և հասարակական լայն քննարկումներ սկսելու հայտարարությունը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացրած հարցերը աղերսվում են ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ գլոբալ հայեցակարգային խնդրի հետ։ Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերություն։ Հայաստանի Հանրապետությունը, որպես աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիք-պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջության մասին ծրագրային մոտեցում, և պետության ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ գտնում է, որ «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացված սփյուռքահայերի իրավունքների մասին հարցերը հնարավոր չէ լուծել այսօրվա ոչ լեգիտիմ ՀՀ Սահմանադրության շրջանակներում, և ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում ու անորոշ է՝
     • Արտերկրում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը,
     • ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող Արցախի բնակչության քաղաքացիական իրավունքների կարգավիճակը ՀՀ-ում,
     • Սփյուռքում ապրող հայերին տրվող ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՀ քաղաքացիության իրավունքներն ու պարտականությունները,
     • երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։

Հայտարարում ենք, որ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կողմ է «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, համարելով, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա համաժողովրդական լայն քննարկուների փուլ և հաստատվի համաժողովրդական քվեարկությամբ։

Մտավորականների խորհուրդ,
     համակարգող՝ Արթուր Արմին

Քաղաքական կուսակցությունների խորհուրդ («Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ»),
     համակարգող՝ Արթուր Կոնտակչյան

Հասարակական կազմակերպությունների
     և նախաձեռնությունների խորհուրդ,
     համակարգող՝ Աշոտ Աշոտյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2475 | 0 | 0
Facebook