Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով. Իրավունք

12:27, pazar, 04 ağustos, 2019
Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով. Իրավունք

«Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասա­րակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտա­սարդները», – այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում.

«Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայրենասիրության մասին ուրիշ պատկերացումներով (ինձ հա­մար անհասկանալի), աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը եւ արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականու­թյան, հոգեւորի, ընդհանրապես՝ ար­ժեքների հանդեպ նորովի, մեր ազգին եւ քրիստոնեությանը ոչ հարազատ վե­րաբերմունքով։ Նրանց մոտ թեւավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը։

Բայց մեր ազգի համար ամենավտան­գավոր մարդիկ դրանք չեն, այլ նրանք, ով­քեր հանդուրժում են դրանց գործունեու­թյունը կամ պարզապես անտարբեր են մեր ազգի ապագայի հանդեպ։ Իր «Անտարբերների դավադ­րությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամի­ներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վա­խեցիր ընկերներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել։ Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում եւ չեն դավաճանում, բայց իրենց լուռ համա­ձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճա­նությունը եւ սպանությունը» ։

Եթե չարիքը կամ պիղծ երեւույթները հանդուրժողները կամ անտարբեր­ները մտածում են, որ պետք չէ խոսել կամ պայքարել, այդ ամենն ինքնըստինքյան կվերանա, նրանք չարաչար սխալվում են» » ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2800 | 0 | 0
Facebook