Durun lütfen yüklemiyor...

Makaleler

E- Tree՝ ապագայի ծառ, որը ստեղծում է մի մեծ կապ բնության և նորագույն տեխնոլոգիաների միջև

11:44, perşembe, 01 ağustos, 2019
E- Tree՝ ապագայի ծառ, որը ստեղծում է մի մեծ կապ բնության և նորագույն տեխնոլոգիաների միջև


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Իսրայելում գտնվող այս E-Tree-ն, նորարարական ծառի դիզայնով հանգստի գոտի է, որը դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների ամենասիրելի վայրերից մեկը: Ծառը պատրաստված է արևային երկերեսանի վահանակներից


     Ծառի ստեղծողներն ունեն նպատակ E-Tree-ն դարձնել համաշխարհային բրենդ ու տարածել ոչ միայն Իսրայելում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այս ծառի խորհուրդը կապն է բնության և նորագույն տեխնոլոգիաների մեջ:

E-Tree-ն հանգստի գոտի է, որտեղ արևից ստացվում է էներգիա, մարդիկ հնարավորություն ունեն անվճար ինտերնետի, կարող են օգտվել մոնիտորից, որը ցույց է տալիս աշխարհի տարբեր մասերում գտնվող E-Tree- ների քաղաքների մասին տեղեկատվություն: Օրինակ Իսրայելի E-Tree-ում գտնվող մարդիկ կարող են ուսումնասիրել Չինաստանի այն քաղաքի մասին, որտեղ E-Tree է գտնվում:

E-Tree-ն մատակարարում է այն ամենը, ինչի կարիքը կունենա մարդը երկար ճանապարհ անցնելուց հետ՝ կարևորագույնը ջուր:

E-Tree-ի ստեղծող թիմը, որ վաղուց արդեն զբաղվում էր արևային պանելների տեղադրմամբ, որոշեց էլ ավելի մեծացնել իր գործունեությունը՝ ստեղծելով մի բան, որը կունենա էլ ավելի սոցիալական ուղղվածություն, ավելի մեծ հնարավորություններ առաջարկելով քաղաքացիներին:

Երբ արևային վահանակներ են տեղադրվում մեկի տանը, դրանից օգտվում են ընդամենը մի քանի հոգի: Իսկ այ E-Tree-ն թույլ է տալիս մի ամբողջ հասարակության օգտվել արևից ստացվող էներգիայից:

E-Tree-ի տարբեր մոդելներ են արտադրվել այս ընթացքում՝ սկսած ծառի մետաղյա ճյուղերից, վերջացրած ապակյա ճյուղերի դիզայնով: Ծառի ամենահասարակ տարբերակը տեղադրված է Իսրայելում, որը տալիս է 1 400 Վտ/ժ էներգիա, որը բավական հզոր ցուցանիշ է անցորդներին անվճար հոսանք, սառը ջուր, WiFi, լույս տալու համար:

E-Tree-ն իդեալական է քաղաքների համար, որոնք քարոզում են կանաչ էներգիան, էկոլոգիայի պաշտպանությունը, շրջակա միջավայրի մաքրությունը և այլն: Այն իդեալական է այգիներում, բաց թանգարաններում, դպրոցներում կամ համալսարաններում, հիվանդանոցներում տեղադրման համար: E-Tree-ն չի պահանջում շատ խնամք: Միակ բանը, որ պետք է անել հաճախ, դա արևային պանելի լվացումն է ժամանակ առ ժամանակ, որպեսզի վերջինս չկորցնի իր էֆեկտիվությունը:

Արևային ավտոնոմ կայանը, շնորհիվ իր մարտկոցների, հնարավորություն է տալիս ամբողջ գիշեր նույնպես օգտվել E-Tree-ի անվճար ծառայություններից:

Kaynak: ecostep.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3245 | 0 | 0
Facebook