Պատասխանն է՝ 25 տարի և նույնիսկ ավելի երկար: Սա Tier 1 արտադրողի ստանդարտ երաշխիքն է, չնայած որ արևային վահանակները կարող են նույնիսկ ավելի երկար ծառայել ձեզ: Արևային վահանակները 25 տարի օգտագործելուց հետո դեռ 80% -ով շարունակում են արդյունավետ լինել: NREL ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ մասամբ արևային վահանակները շարունակում են էներգիա արտադրել 25 տարի անց:
Այսօր արևային էներգիա ստանալու համար ներդրումները ամենաարդարացվածն են, քանի որ թույլ են տալիս խնայել գումար, հետևաբար հարց է ծագում՝ քանի՞ տարվա կյանք ունեն արևային վահանակները:
Ամեն տարի արևային վահանակները կորցնում են իրենց արդյունավետության 1%-ը, հետևաբար 25 տարի անց ձեր արևային վահանակները կարող են դեռ աշխատել 75-87.5% արյունավետությամբ:
NREL ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արևային վահանակների 80%-ը ծառայում է երաշխիքից ավելի երկար ժամանակ: Օրինակ 300 վտ վահանակը պետք է արտադրի իր 80%-ի չափով էներգիա՝ ամենաքիչը 240 վտ՝ 25-րդ տարվա վերջում:
Կան ընկերություններ, որոնք առաջարկում են 30 տարվա երաշխիք, 85% արդյունավետությամբ, բայց մի հավատացեք նման ընկերություններին: Ստանդարտ ժամանակահատվածը 25 տարին է՝ 80% արդյունավետությամբ:
Դուք կարող եք հանդիպել նաև ընկերությունների, որոնք առաջարկում են երաշխիք, ըստ որի արտադրանքի սարքին լինելու համար պատասխանատվություն է կրում ընկերությունը: Այս երաշխիքը հիմնականում տրվում է 10-ից 20 տարով:
Եթե ձեր արևային վահանակները 25 տարի անց դեռ էներգիա են արտադրում, ապա կարիք չկա դրանք նորերով փոխարինելու:
Էֆեկտիվության անկում
Արևային վահանակների էֆեկտիվությունը տարեց տարի ընկնում է, եթե, օրինակ, արևային վահանակը առաջին տարում կարող է դեգրադացվել 3%-ով, ապա հաջորդող տարիներին այն դեգրադացվում է 1%-ով:
25 տարի արևային վահանակներն օգտագործելուց հետո 5 վահանակներից 4-ը դեռ արտադրում են էներգիա 75% արդյունավետությամբ կամ ավելի:
Աղբյուրը՝ այստեղ
Սոլարոն ընկերությունը Հայաստանում միակ և առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունն է, որի արդյունաբերական հզորությունը ավելի քան 10 մվտ է: Հետևաբար, եթե դուք ուզում եք միանալ արևին, չվճարել անվճարի համար և ունենալ արևից ստացված էներգիա, խնայել գումար, ապա առաջարկում ենք ձեզ լավագույն արևային պանելներն Հայաստանում: