Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գերմանիան ռեկորդներ է սահմանում «կանաչ» էներգետիկայի ոլորտում

Ani
Yazar:
Ani
00:56, perşembe, 01 ağustos, 2019
Գերմանիան ռեկորդներ է սահմանում «կանաչ» էներգետիկայի ոլորտում


    
    
    
    
    
    
    
    
    
    
     2019–ի առաջին կիսամյակում, արևի, քամու, ջրի և այլ «կանաչ» էներգառեսուրսներից առաջին անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել Գերմանիայում, քան ատոմային և ջերմային կայաններից։

Լիպպենդրոֆե քաղաքում, EnBW էներգետիկ կոնցեռնը, ժամանակավորապես դադարացել է ածուխով աշխատող ջերմային էլեկտրակայանի աշխատանքը։ Պատճառը, բավականին անսովոր էր` կայանի հետագա շահագործումն ուղղակի անշահութաբեր էր դարձել։ Ածխաթթու գազի արտանետման համար վճարվող հարկերը գնալով թանկանում են, իսկ եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան ավելացել է։


    

Արդյունքում` 2019–ի առաջին 6 ամսում Գերմանիան վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ էներգիա է ստացել, քան ատոմային և ջերմային կայաններից։ Վերականգնվող ռեսուրսներից ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 43, 3%:

Ածուխին ու Ատոմակայաններին բաժի է ընկել 43.4 տոկոսը, 9.3 տոկոսն էլ ստացվել է գազից, իսկ մնացած 0.4 տոկոսն էլ այլ աղբյուրներից, այդ թվում և նավթից։

Kaynak: Solaron
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2390 | 0 | 0
Facebook