Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երգը այն տխուր...

14:36, salı, 30 temmuz, 2019
Երգը այն տխուր...

Դու գիտե՞ս

ինչպես կարող ես այրել

հրաշք մի բոցով,

Որը ստիպում է ցանկանալ այրվե՜լ,

Մոխրանա՜լ

Ու մոխիր դարձած

քամու թևերով թռչել հեռանալ,

Մոլորվել անթիվ աստղերի բովո՜ւմ

Ու անզգայանալ…

Եվ այդ մոխիրը,

Դու անվանում ես Սեր,

որը կարո՜ղ է և չվերադառնալ…


    

Իսկ գիտե՞ս արդյոք, որ այդ կրակից

Ստացած վերքերը

Ո՛չ բժիշկ ունեն, ո՛չ դե՜ղ-բալասան,

որ այդ վերքերի միա՜կ բուժումը

կրկին այրվե՜լն է,

կրկին մոլորվե՜լը,

կրկին հանդիպե՜լն է

ու… կրկին լռե՜լը…

Որ վե՜րքն այդ կարող է

լինել հաճելի՜

ու երբ բուժվում է

(անհնար մի բա՜ն)

դառնում ատելի՜…


    

Ասես ատո՜ւմ ես համայն աշխարհին՝

ավազին ընկած ա՜յն ձկան նման,

որին հաճելի՜ է շողը արևի,

բայց ցանկանո՜ւմ է ե՛տ վերադառնալ…


    

Բո՜ցը ոչի՛նչ է, ցավալին վե՜րքն է,

որը որ երբե՜ք սպի չի՛ դառնալու,

թա՜ց, մրմռացո՜ղ ա՜յն տխուր երգն է

որը որ երբե՜ք չի մոռացվելու…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4116 | 0 | 0
Facebook