Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կյանքի խոսքն» աղոթում է` Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար

12:08, pazartesi, 29 temmuz, 2019
«Կյանքի խոսքն» աղոթում է` Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար
    
Բազմիցս նշել ենք ու զգուշացրել, որ աղանդները Հայաստանում նպատակներ ունեն մեր ազգային կյանքի, հավատքի միասնության ուժը փշրելու եւ մեր պետությունը խարխրելու: Դեռ օրեր առաջ, երբ մենք ոգեւորում էինք մեր զինվորին, հայտնի երգիչ ԱՆԴՐԵՆ, ում անունը հաճախ ասոցացվում էր «Կյանքի խոսքի» հետ, հայտարարեց եւ զինվորներին երգ նվիրեց` ասելով, թե չեմ ուզում պատերազմ: Այո, փոխանակ իր երգերով արթնացներ մարտական ոգին, մի բան էլ այն փորձեց հողին հավասարացնել: Ու այս օրերին, երբ մենք տեսնում էինք, թե ինչպիսի հրաշքներ է կատարվում դիրքերում` հայ զինվորի սխրանքների շնորհիվ, պարզվում է` «Կյանքի խոսքի» հետեւորդները հակառակորդի թիկունքում աղոթում են` մեր թշնամիների համար, որ Բաքվին վերադառնա Արցախը: Իհարկե, այս ամենին դժվար էր հավատալ, բայց փաստերը աղաղակում են:
Ադրբեջանի «Կյանքի խոսք» կրոնական աղանդավորական կազմակերպության ղեկավար ՌԱՍԻՄ ԽԱԼԻԼՈՎԸ մեծ ջանքեր է գործադրում Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար, ինչի համար այցելում է դիրքեր ու աղոթք անում: Այս մասին է վկայում համացանցում տարածված տեսանյութը, որտեղ դեռեւս 2012 թվականին վերջինս դիմելով իր հետեւորդներին` ասել էր. «Ղարաբաղը մերը կլինի այն ժամանակ, եթե մենք ամեն օր աղոթենք դրա համար»: Ավելին` իր քարոզներում ավագ հովիվ Խալիլովը հանդես է գալիս ընդգծված հակակահայկական դրսեւորումներով:
Ինչեւէ, այս ամենը, մեղմ ասած, մտածելու տեղիք է տալիս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կյանքի խոսքն» իր «ֆիլյալն» ունի նաեւ Հայաստանում
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3877 | 0 | 0
Facebook