Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ռուսաստանում կառավարությունը միայն կեղծիքով է ապրում, քանի որ և՛ բռնակալը, և՛ ստրուկը սարսափում են ճշմարտությունից»

10:57, cuma, 19 temmuz, 2019
«Ռուսաստանում կառավարությունը միայն կեղծիքով է ապրում, քանի որ և՛ բռնակալը, և՛ ստրուկը սարսափում են ճշմարտությունից»

Ֆրանսիացի գրող ու ճանապարհորդ Աստոլֆ-Լուի-Լեոնոր, մարքիզ դը Կյուստինը (1790 - 1857) համաշխարհային ճանաչման է արժանանում 1939 թվականին հրատարակած «Ռուսասատանը 1839 թվականին» գրքով: Գիրքը 1839 թվականին Ռուսաստան այցելած այս ազնվականի անմիջական տպավորությունների արգասիքն է Ռուսաստանի բարձր հասարակությունում տիրող բարքերի մասին: Այն Ռուսատանում միանգամից արգելվել է: Ժամանակի ռուս բանաստեղծ Վասիլի Ժուկովսկին թեպետ Կյուստինին «շուն» է անվանել, բայց և այնպես ստիպված է եղել խոստովանել, որ նրա գրածի մեծ մասը համապատասխանում է իրականությանը: Դը Կյուստինը, իր իսկ խոստովանությամբ, «Ռուսաստան է մեկնել հանրապետական կարգի դեմ փաստարկներ գտնելու համար», բայց այնտեղից վերադարձել է՝ եթե ոչ որպես հանրապետական, ապա գոնե բացարձակ միապետության համոզված հակառակորդ:

Ներկայացնում եմ քաղվածքներ այդ գրքից:

«Ռուսաստանում կառավարությունը միայն կեղծիքով է ապրում, քանի որ և՛ բռնակալը, և՛ ստրուկը սարսափում են ճշմարտությունից»:

«Այս երկրում ծնված լինելու դժբախտությունն ունեցողին մնում է միայն մխիթարություն գտնել համաշխարհային տիրապետության ամբարտավան երազանքների մեջ»:

«Ստելը՝ այստեղ իշխանություն պահպանել է նշանակում, ճիշտ խոսելը՝ այդ իշխանությունը քայքայել»:

«Ռուսները… կարող են մեկ ակնթարթ կոպիտ ուժի ոլորտի հաղթողներ դառնալ, բայց մտքի ոլորտի հաղթողներ չեն կարող դառնալ:

Այս ժողովրդին ամենամեծ հաճույքը հարբեցողությունը, այլ կերպ ասած՝ մոռացումն է պարգևում»:

«Ռուսաստանը լիովին ոչ պիտանի ձևականությունների երկիր է»:

«Յուրաքանչյուրը ջանում է տիրակալի աչքից քողարկել ամեն վատը և ի ցույց դնել լավը»:

«Այստեղ հարուստներն աղքատների համաքաղաքացիները չեն»:

«…եվրոպական քաղաքներից Մոսկվան է բարձրաշխարհիկ այլասերական գործունեության ամենաընդարձակ դաշտը տրամադրում: Ռուսական կառավարությունը հիանալի հասկանում է, որ ինքնակալական իշխանության պայմաններում մի որևէ ոլորտում սրտի հովանք, օդանցք է անհրաժեշտ բունտի համար, և, բնականաբար, նախընտրում է, որ այդ բունտը բարոյական ոլորտում լինի, քան տեղի ունենան քաղաքական անկարգություններ: Ահա թե ինչումն է ոմանց սանձարձակության ու մյուսների թողտվության գաղտնիքը»:

«…դատարանի նկատմամբ անվստահությունը, ինձ թվում է, դատավորների անարդարության նշան է»:

«…բանակում աներևակայելի գազանություն է տիրում»:

«Երբ անհրաժեշտ է մարդկանց տանջել, ոստիկանությունը շատ արագաշարժ է, բայց այն ամենևին չի շտապում, երբ նրան օգնության խնդրանքով են դիմում»:

«Չնչին, ողորմելի, ամենևին ավելորդ միջոցառումների առատությունը…անհրաժեշտ է դարձնում ամեն կարգի անհամար քանակության չինովնիկների առկայությունը»:

«…չինովնիկների բանակը դա Ռուսաստանի էական խոցն է: Այդ պարոններն ազնվականությանը նմանվող մի բան են դարձել»:

«Ռուսատանը կառավարում է չինովնիկների դասակարգը…և հաճախ կառավարում է միապետի կամքին հակառակ…ինքնակալը հաճախ նկատում է, որ ինքն այդքան էլ ամենազոր չէ, ինչպես ասվում է, և զարմանքով, որը նա վախենում է անգամ ինքն իրեն խոստովանել, տեսնում է, որ իր իշխանությունը սահմանափակ է: Այդ սահմանը բյուրոկրատիան է գծել»:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1853 | 0 | 0
Facebook
COMMENT.am