Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիլետանտների փոխարեն պատմական արժեքներով պիտի զբաղվի ազգային անվտանգությունը

14:09, perşembe, 18 temmuz, 2019
Դիլետանտների փոխարեն պատմական արժեքներով պիտի զբաղվի ազգային անվտանգությունը
     Ամիսներ արաջ, Ամբերդ պատմամշակութային արգելոց այցելելով պարզեցինք, որ Ամբերդ ամրոցի առջև գտնվող, 1986թ-ին հաստատված և ներառված, սակայն 2013թ-ին կասկածելի հանգամանքներով պահպանական գոտուց հանված տարածքում, շինարարություն իրականացնողը հենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանն է, որն այդ 2000 քառակուսի մետր հողը սեփականաշնորհել է, դարձնելով, իր որդու անունով, իսկ որդին՝ Ամբերդ պատմամշակութային արգելոցի նախկին տնօրենն է:
    

Անդրանդառնալով Քարահունջ պատմամշակութային արգելոցում կատարվող իրավիճակին, տեսնում ենք, որ Քարահունջի արգելոցի տնօրենը, մասնագիտությամբ նկարիչ Աշոտ Ավագյանն է, որը հայտնի է որպես տարօրինակ ծեսեր իրականացնող: Նա ինքն իրեն ներկայացնում է, որպես հեթանոս, հնագույն հայկական արարողություններ վերականգնող քրմապետ: Առանձնակի սեր ունի սեռական օրգաններ և հարաբերություններ պատկերող կտավներ, կոլաժներ և պերֆոմանսներ սարքելու նկատմամբ: Սիսիանում իրականացրել է իր սեփական թաղման ծեսը, մերկ կնոջ մարմնի վրա ցուցադրաբար նկարել խորհրդանշաններ, իրականացրել «չբեր կնոջը պտղաբեր դարձնող» ծես, իսկ «Քարահունջ» հուշարձանի տարածքում կազմակերպում է նեոհեթանոսական աղանդավորական ծեսեր, նկարահանում այլմորակայիների սեռական օրգիաներ: Նա նաև տեղափոխում և վնասում է բազմադարյա քարեր, կատարում պեղումների հետ անհամատեղելի գործողություններ:

Այսքանից ելնելով անում ենք մի հետևություն՝ Մշակույթի նախարարությունում և հատկապես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պետք է կատարվեն լրջագույն փոփոխություններ: Պատմաբանի գիտական կոչում չունեցող դիլետանտները, պետք է հեռացվեն նման պաշտոններից և անգամ մուտք չունենան նման հաստատություններ, գիտկան ուսումնասիրություններն ու պեղումներն էլ, պետք է անցկացվեն միմիայն բարձր գիտական կոչումներ ունեցող որակյալ մասնագետների մշտական վերահսկողության ներքո և ոչ թե օտարերկյա գրանտներից սնվող, պատմագիտական ՀԿ-ների ակտիվիստների մակարդակն ունեցող անձանց կողմից:
     Իմ խորհին համոզմամբ, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների պահպանությունը պետք է վստահվի նաև ադեկվատ և կշռադատված անձանց շ, որոնք մասնագետ լինելուց բացի, պետք է որ լինեն նաև հոգեպես առոջղ: Ավելի նպատակահարմար կլիներ, որ ընդհանրապես պատմամշակության արժեքների պաշտպանությամբ զբաղվեին ոչ թե դիլետանտները, ոչ էլ պատմաբանները, այլ հատուկ ուսումնառություն անցած, ԱԱԾ աշխատակիցները, քանի որ այս հուշարձանների պահպանությունը՝ մեր ազգի, մեր մարդ տեսակի պահպանման խնդիրն է և դրանք են մեր վկայականը և այս հողի վրա, որպես ազգ-պետություն ապրելու թույլտվությունը:


    

Հայկ Կիսեբլյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
751 | 0 | 0
Facebook
COMMENT.am