Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը

13:43, perşembe, 18 temmuz, 2019
Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը

Այսօր, երբ լրանում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Երևանում կատարված «ապստամբական» գործողության՝ ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարելիցը, «Սասնա Ծռեր» -ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այս օրը՝ հուլիսի 17-ը, դառնալու է ազգային տոն: Հիշեցնեմ, որ «Սասնա Ծռեր» -ը զինված հարձակում է գործել ոստիկանական ՊՊԾ գնդի վրա, վերցրել պատանդներ, այրել մեքենաներ, թալանել բանկոմատ, կրակել ոստիկանների վրա…: Այդ գործողությունների ընթացքում, եղան վիրավորներ, զոհվեց ոստիկանական 3 սպա, 3 ընտանիք որբացավ:
     Ընդամենը երկու 2-օր առաջ՝ հուլիսի 15-ին, Սիրիայի «ապստամբների» կողմից հերթական անգամ գնդակոծվեց Հալեպի հայկական թաղամասը, զոհվեց 6 խաղաղ բնակիչ, իսկ 9 հոգի վիրավորվեց: Այժմ ինքներդ դատեք, ո՞րն է Հայաստանի «ապստամբների» և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը:
     Կարծում եք, թե իրականում «Սասնա Ծռեր» -ը ոչ մեկի էլ չէի՞ն սպանել, կասեք, որ «Սասնա Ծռեր» -ը մտադրություն չունեի՞ն մարդ սպանելու: Այժմ եկեք տեսնենք և հիշենք, թե 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 5: 30-ին, ի՞նչպիսի պաշտոնական հաղորդագրություն էր տարածում «Սասնա Ծռեր» -ը և ինչպիսի կոչերով էր դիմում մարդկանց:
     2016 թ.-ի հուլիսի 17-ին, ժամը 5: 30-ի մոտ, առաջին անգամ «Սասնա Ծռեր» կոչվող խումբը տարածեց իր առաջին հաղորդագրությունը, որտեղ էլ հենց ինքն իրեն անվանեց «Սասնա Ծռեր»: Այդ հայտարարությունն անմիջապես տարածվեց բազմաթիվ լրատվակայքերով, որոնց մեծ մասն այնուհետև դարձավ անհասանելի: Մի քանի ժամից այդ լրատվակայքերը վերականգնվեցին, սակայն առանց տվյալ նյութի, իսկ «Սասնա Ծռեր» -ը մամուլում սկսեց ներկայացվել լրիվ այլ կերպով՝ որպես հալածված ազատամարտիկների խումբ, որը ստիպված է եղել ինքնապաշտպանվել զենքով, սպանել մեկ ոստիկայի, մի քանիսին վիրավորել և ստիպված է եղել վերցնել պատանդներ….:
     Ստորև կնշեմ վերոնշյալ հաղորդագրությունից վերցված մի քանի ուշագրավ հատվածներ:
     1. «…ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է», - այստեղ «Սասնա Ծռեր» -ը հայտարարում են, որ իրենք իրենք քայլը՝ զինված գրոհը հայտարարում են խնդիրների լուծման միակ տարբերակ, որին պիտի միանա նաև ժողովուրդը:
     2. «….որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության», - այս հատվածում նրանք հաստատում են, որ զինված հարձակումն իրենց կողմից կատարվել է գիտակցաբար և նախապես պլանավորած:
     3. «Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ», այս հատվածում «Սասնա Ծռեր» -ը հանդես է գալիս լարվածություն ստեղծող կեղծ տեղեկատվությամբ և փորձում հանդես գալ ավելի ծանրակշիռ դիրքերից, ստելով, թե իրենք ոչ միայն ՊՊԾ գունդն են գրավել, այլ նաև մի քանի ոստիկանական բաժիններ:
     4. «Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները», - այս հատվածում «Սասնա Ծռեր» -ը կրկին ստում են, տպավորություն ստեղծելով թե իրենք հզոր են և բազմամարդ, փորձելով վախ սերմանելով մարդկանց մեջ դրդել միանալ իրենց: Հայտնում են, թե Երևանի ամենամեծ թաղամասերից մեկն ամբողջովին իրենց խմբավորման տիրապետության տակ է և մի բան էլ ավելին ու նրանք սկոսում են գրավել նաև ամբողջ Երևանը:
     5. «Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ», - այս հատվածում «Սասնա Ծռեր» -ը կրկին ստում է, փորձ անելով հանրության մոտ ձեռք բերել վստահություն, հեղինակություն և ցույց տալ, որ կան նաև մի շարք զինվորական սպաներ, որոնք նույնպես «Սասնա Ծռեր» -ի կողմնակիցն են և կանգնած են նրանց կողքին, այնինչ դա սուտ էր:
     6. «Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին», - հատվածում «Սասնա Ծռեր» -ը կոչ է անում խաղաղ հասարակությանը, միանալու զինված խմբավորմանը և աջակցել նրանց գործողություններին:
     7. «Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն», - հատվածում «Սասնա Ծռեր» -ը ցույց են տալիս, որ իրենց են վերապահում նաև դատական համակարգի, գործառույթներ, կամ աստվածային դեր և պատրաստ են այժմ իրենց աջակցող նախկին հանցագործներին և օրինախախտներին շնորհել ներումներ:
     8. «Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության», - «Սասնա Ծռեր» -ը հաղորդագրության այս հատվածում՝ ամեն ինչ պարզ ու հստակ է: Նրանք կոչ են անում խախաղ բնակիչներին զինվել, կատարել հակաօրինական գործողություններ, իսկ նրանց հակառակվողներին մեղմ «չեզոքացնել», ասելով՝ նկատի ունեն, որ «ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության» կարելի է անգամ մարդ սպանել, ինչպես հենց իրենք արեցին ՊՊԾ գնդում:
     9. «Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով», - հատվածում «Սասնա Ծռեր» -ը վստահեցնում են, որ եթե իշխանությունը չկատարի իրենց պահանջները՝ նրանք կկատարեն դա զենքի կիրառմամբ և պարտադրանքով:
     10. «… ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը», - այս հատվածում «Սասնա Ծռեր» -ը կոչ են անում զինծառայողներին, ապօրինաբար լքել ծառայության վայրը և գրավել խաղաղ բնակավայրեր:
     11. «ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն», - հատվածում «Սասնա Ծռեր» -ը բացահայտ ցույց է տալիս, որ պատրաստե է «չեզոքացնել», այսինքն՝ վերացներ, ոչնչացնել, սպանել, իրենց խանգարող ոստիկաններին:
     12. «Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան…», հատվածում «Սասնա Ծռեր» -ը կաչ են անում զենք ունեցող ոստիկաններին, զենքի կիրառմամբ, կամ թեկուզ առանց զենքի, միանալ իրենց գործողություններին սատարող անձանց:
     13. «Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք», -հատվածում նրանք հայտարարում են որ պատրաստ են «չեզոքացնել» այսինքն սպանել նաև իրենց հակառակվող ԱԱԾ աշխատողներին:
     Այսքանից հետո միայն պիտի փառք տանք Աստծուն, որ «Սասնա Ծռեր» -ի գործողությունը հաջողությամբ չպսակվեց, ժողովուրդից ոչ մի զանգված, չզինվեց և չմիացավ նրանց, այլ ոստիկանական ստորաբաժանումներ, գյուղեր, կամ քաղաքներ չգրավվեցին, այլ անձինք չզոհվեցին, այլապես այսօր Հայաստանը ոչինչով չէր տարբերվի, այսօրվա Սիրիայից:
     Ցավոք «Սասնա Ծռեր» -խմբավորումը «Թավշյա հեղափխության» շնորհիվ համաներմամբ հայտնվեց ազատության մեջ և ստեղծեց համանուն «Սասնա Ծռեր» կուսակցությունը ու անգամ մասնակցեց ՀՀ ԱԺ ընտրություններին, որը ցանկաված զարգացած երկրի համար կհամարվեր չտեսնված խայտառակություն:


    

Հայկ Կիսեբլյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
628 | 0 | 0
Facebook
COMMENT.am