Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Սուրբ» գրքում առկա անհամար հակասություններից մեկի մասին

11:37, pazar, 14 temmuz, 2019
«Սուրբ» գրքում առկա անհամար հակասություններից մեկի մասին

Եթե ուշադիր կարդաք Աստվածաշունչը, ապա առաջին իսկ էջերից կհանդիպեք հակասությունների: Ծննդոց գրքում արարչագործության մասին իրարից տարբերվող երկու տեքստ է առկա:

Հիշյալ գրքի առաջին գլխում կարդում ենք, թե Աստված սկզբում բույսերն է ստեղծում, հետո՝ կենդանիներին և դրանից հետո՝ տղամարդուն ու կնոջը.

«20Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն» ։ Եւ եղաւ այդպէս։ 21Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 22Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ» ։ 23Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ։ 24Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով» ։ Եւ եղաւ այդպէս։ 25Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են։ 26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ» ։ 27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց»:

Իսկ նույն գրքի երկրորդ գլխում ասվում է, թե Աստված սկզբում կերտեց տղամարդուն, հետո՝ բույսերն ու կենդանիները և դրանից հետո միայն՝ կնոջը.

«4Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը։ Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, 5երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, 6բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը։ 7Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ։ 8Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ 9Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու եւ չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում։ 10Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի։ 11Մէկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ։ 12Այդ երկրի ոսկին ազնիւ է։ Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը։ 13Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է Եթովպացւոց երկիրը։ 14Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դէպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։ 15Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն։ 16Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, 17բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք» ։ 18Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» ։ 19Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց։ Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը։ 20Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական։ 21Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց։ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց։ 22Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։ 23Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց» ։ 24Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին»:

Պարզ է, որ վաղեմի ժամանակներում երկրագնդի, բուսական ու կենդանական աշխարհի, տղամարդու ու կնոջ արարման մասին տարբեր առասպելներ են հորինվել ու պատմվել: Դրանցից երկուսը տեղ են գտել Ծննդոց գրքում: Աստվածաշնչի հեղինակները նույնիսկ չեն փորձել ընտրել երկու առասպելներից մեկը, այլ Աստծո «ներշնչմամբ» գրված գրքում խցկել են իրար ամբողջովին հակասող, մեկմեկու բացառող երկու տարբերակ:

Համաձայն բազմաթիվ փորձերով ստուգված էվոլյուցիայի տեսության՝ սկզբում առաջացել են միաբջիջները, դրանցից գոյացել են բազմաբջիջները, այնուհետև՝ կենդանիները, և միայն դրանից հետո է առաջացել մարդը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3359 | 0 | 0
Facebook